Ընդհանուր տեղեկություններ

    «Արֆին» վարկային միություն ՍՊԸ –ն ստեղծվել է  10.12.2002 թվականին համաձայն վարկային միության հիմնադիրների միջև կնքված հիմնադիր պայմանագրի:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 25.02.2003 թվականի թիվ 87 որոշմամբ «Արֆին» վարկային միություն ՍՊԸ- ին տրվել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերով վարկային միություն վարկային կազմակերպություններին թույլատրված բոլոր ֆինանսական գործառնություններն իրականացնելու համար ԹԻՎ 2 ԼԻՑԵՆԶԻԱՆ:

Կազմակերպությունը գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ գործող օրենսդրությամբ, ՀՀ ԿԲ-ի կանոնակարգերով, «Արֆին» վարկային միություն ՍՊԸ-ի ներքին իրավական ակտերով:

2010թ «Արֆին    վարկային    միություն  ՍՊԸ»-ն «B.I.D» միջազգային   կազմակերպության   կողմից, կորպորատիվ նվաճումների համար, արժանացել է« Որակի թագ» միջազգային մրցանակի ոսկյա անվանակարգին:տես PDF ֆայլը

2015թ «Արֆին վարկային միություն ՍՊԸ»-ն «B.I.D» միջազգային կազմակերպության կողմից արժանացել է «Առաջնորդության աստղ» միջազգային մրցանակի ոսկյա անվանակարգին: տես PDF ֆայլը

2016թ․ «Արֆին վարկային միություն ՍՊԸ»-ին Ազգային Բիզնես Վարկանիշ (NBR) միության կողմից պետական բյուջեի հարկերի և այլ պարտադիր պետական վճարների տեղեկատվության վրա հիմնված տնտեսական դասակարգման արդյունքում շնորհվել է․

    1․ «Ոսկե վարկանիշ»  ՀՀ  առևտրային կազմակերպությունների «Եկամտային հարկի»  ցուցանիշով

    2․«Արծաթե վարկանիշ» ՀՀ առևտրային կազմակերպությունների «Դինամիկա»  ցուցանիշով,  տես PDF ֆայլը

«Արֆին» վարկային միություն ՍՊԸ –ն իր հաճախորդներին առաջարկում է վարկեր՝

  • ՍՊԱՌՈՂԱԿԱՆ
  • ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ
  • ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՈՍԿՈՒ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ

Կազմակերպության առաքելությունը՝

Մատուցել որակյալ ֆինանսական ծառայություններ , նպաստել հաճախորդների կենսամակարդակի բարձրացմանը:

Կազմակերպության նպատակը՝

  • Ապահովել վարկերի արագ տրամադրման և որակյալ սպասարկման բարձր մակարդակ
  • Ապահովել կայուն եկամուտ մասնակիցներին
  • Նպաստել աշխատակիցների բարեկեցությանը

 

Վերջին թարմացման ամսաթիվն է 12.04.2017 ժամը 10:32