ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:
Վարկի նպատակ | * Շրջանառու միջոցների ձեռքբերում, * Հիմնական միջոցների ձեռքբերում, * Գործառնական ծախսերի կատարում, * Գյուղատնտեսական գործունեության հետ կապված նպատակներ: |
Վարկառուի ռեզիդենտություն և գործունեություն | ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձ, ով կայուն եկամուտներ է ստանում իր գյուղատնտեսության գործունեությունից (բնակվում և առնվազն 3 ամիս անընդմեջ գյուղատնտեսական գործունեություն է ծավալում): Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի: |
Վարկի գումար | 301,000-5,000,000 ՀՀ դրամ |
Վարկի անվանական տոկոսադրույք | 0% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 35.39%-40.52% |
Ժամկետ | 12-24 ամիս, պայմանավորված հաճախորդի կողմից վճարման նախընտրելի օրով վարկի ժամկետը մինչև 45 օր տարբերությամբ կարող է շեղվել սահմանված ամիսների քանակից: |
Հաճախորդի տարիք | 21-65 տարեկան |
Տրամադրման վճար | Վարկի գումարի 0% |
Սպասարկման վճար | 1.45% (ամսական) վարկի մայր գումարի նկատմամբ |
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման վճար | 15.000 ՀՀ դրամ |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ |
Արտոնյալ ժամանակաշրջան | Յուրաքանչյուր 12 ամսվա ընթացքում հասանելի է մինչև 9 ամիս արտոնյալ ժամանակահատված * Այս վարկատեսակի համար արտոնյալ մարումը կազմված է միայն տոկոսագումարից և սպասարկման վճարից: |
Զուգահեռ վարկեր / Փոխկապակցված անձանց տրամադրված վարկեր | Ընդհանուրը 3 զուգահեռ վարկ՝ բոլոր վարկերի հանրագումարը մինչև 5.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով |
Վարկի ապահովվածություն | · Մինչև 500.000 ՀՀ դրամ վարկի դեպքում – մեկ երաշխավոր: · 501.000-2.000.000 ՀՀ դրամ վարկի դեպքում – երկու երաշխավոր: . 2.000.001-5.000.000 ՀՀ դրամ վարկի դեպքում – երեք երաշխավոր և/կամ անշարժ գույքի, փոխադրամիջոցի գրավ: Երաշխավորողների տարիքը՝ 21-65 տարեկան: Ցանկացած դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ՝ համապարտ երաշխավոր: Բացակայության դեպքում համապարտ երաշխավորը կարող է փոխարինվել արտաքին՝ սուբսիդիար երաշխավորով: Սուբսիդիար երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներն են` տրամադրվող վարկի գումարին համադրելի կայուն եկամտի (աշխատավարձ, եկամուտների հաշվի քաղվածք, ձեռնարկատիրություն, լիկվիդային սեփականություն, փոխադրամիջոց, անշարժ գույք) առկայություն և այլն: Յուրաքանչյուր մեկ երաշխավորը կարող է փոխարինվել` վարկի գումարի առնվազն 50%-ի ապահովմամբ անշարժ գույքով (լիկվիդային արժեք) և/կամ տրանսպորտային միջոցի գրավով (լիկվիդային արժեք): Հաճախորդի ձեռնարկատիրական (բիզնես) գործունեությունում առկա այլ անձանց մասնակցության առկայության դեպքում անկախ վարկի գումարի չափից, տվյալ մասնակցի երաշխավորությունը հանդիսանում է վարկի ապահովման պարտադիր պայման: Անհրաժեշտության դեպքում վարկային կոմիտեի կողմից կարող է պահանջվել որպես լրացուցիչ ապահովվածության տարատեսակ՝ հավելյալ երաշխավորներ կամ գրավ: |
Վարկի վաղաժամկետ մարման պայմանները | Վարկառուն առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները: Ընդ որում. * Վարկը վաղաժամկետ, ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները, սպասարկման վճարը, այլ վճարները(առկայության դեպքում) և վարկի մայր գումարը, * Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում` · Գանձվում է վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ եթե կատարվող վճարումը գերազանցում է առաջիկա մարման ենթակա գումարի չափը, ապա այդ գերազանցող մասն ուղղվում է հետագա ամիսների վարկի մայր գումարի մարմանը: · Այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը, ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ` 1.պետական տուրք (առկայության դեպքում) 2. տուժանքներ 3.սպասարկման և այլ վճարներ 4. տոկոսագումարներ 5.մայր գումար * Վարկառուն իր ցանկությամբ կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները, սակայն այդ դեպքում անհրաժեշտ է կազմակերպությանը ներկայացնել գրավոր դիմում: |
Տուժանքներ և տոկոսներ | · Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու և/կամ մասնակի կատարելու դեպքում` վարկառուն պարտավորվում է վարկատուին վճարել տուժանք՝ · Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով, առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝ 91 օրից սկսած տույժերը դադարեցվում են մինչև դատական գործի հարուցումը: · Դատարան դիմելու հաջորդ օրվանից սկսած` օրական տույժի հաշվեգրումը շարունակվում է մինչև 270 օր, որից հետո այն դադարում է: · Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) տոկոսագումարի նկատմամբ օրական հաշվեգրվում է տույժ՝ 0.13%-ի չափով՝ առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝91 օրից սկսած տույժերը դադարեցվում են: · Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի վճարման ժամկետները խախտելու՝ (ժամանակացույցով սահանված կետանցի) դեպքում պայմանագրով նախատեսված վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց մասի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց մասի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ տարեկան 24 տոկոս (քսանչորս տոկոս) տոկոսադրույքի չափով: · Դատական կամ արտադատական կարգով գործընթացի պայմաններում ևս վարկի տոկոսների հաշվեգրումը շարունակվում է մինչև պայմանագրի ավարտը, որից հետո տոկոսների հաշվեգրումը շարունակվում է վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ բանկային տոկոսի չափով: · Վարկառուի կողմից վարկի և տոկոսների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության և վճարված գումարների անբավարարության դեպքում, պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ` առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված վարկատուի ծախսերը, այնուհետև սպասարկման վճարները, հաշվեգրված տուժանքները, տոկոսները և վարկի մայր գումարը: |
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ | 1 Ֆիզիկական անձի դեպքում *Հաճախորդի անձնագիր/նույնականացման քարտ և սոց. քարտ *Երաշխավորների անձնագրեր/նույնականացման քարտեր և սոց. քարտ, ապահովվածության փաստաթղթեր *Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով) 2 Իրավաբանական անձի դեպքում *Պետական ռեգիստրի վկայական (ներդիր) *Կանոնադրություն * Հարկային կոդ՝ ՀՎՀՀ * Տնօրենի,բաժնետերերի անձնագրեր/նույնականացման քարտ և սոց. քարտ * Վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններ * Լիազորված մարմնի որոշում վարկի համար դիմելու և (ընկերության գույքը որպես գրավ տրամադրելու) վերաբերյալ, * Երաշխավորների անձնագրեր/նույնականացման քարտեր և սոց. քարտ, եկամտի կամ սեփականության վերաբերյալ փաստաթղթեր, *Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով) 3 Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում * Պետական ռեգիստրի վկայական * Անհատ ձեռնարկատիրոջ և երաշխավորի անձնագիր/նույնականացման քարտ և սոց. քարտ * Ամուսնության վկայական (առկայության դեպքում) * Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով): |
Վարկի տրամադրման ժամկետ | Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: |
Վարկի մերժման գործոններ | * Վարկի համար դիմելու պահին ժամկետանց պարտավորությունների`(վարկեր, երաշխավորություններ) առկայություն, * Վարկունակության անբավարար մակարդակ, * Գրավի և/կամ երաշխավորության բացակայություն, * Բացասական վարկային պատմություն, * Անբավարար եկամուտներ, * Այլ ռիսկեր: |
Վարկի տրամադրման դրական գործոններ | * Դրական վարկային պատմության առկայություն, * Վարկի համար դիմելու պահին ժամկետանց պարտավորությունների` (վարկեր, երաշխավորություններ) բացակայություն, * Վարկունակության բավարար մակարդակ, * Գրավի և/կամ երաշխավորության առկայություն, * Սեփականության առկայություն, * Բավարար եկամուտներ, * Գործունեության թափանցիկություն: |
Վարկի մարման ժամանակացույց | Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ): |
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ | · ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ: · Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում (մտածելու ժամանակ) լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: |
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝ | «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ն 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն (քաղվածք): Քաղվածքի տրամադրումը անվճար է: Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով: |
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ | · Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05: · Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից: |
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ | · Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ի կողմից: Վարկատուն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանորեն փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում՝ (համաձայն ժամանակացույցի): · Վարկառուիր և կամ երաշխավորի գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե վերջիններս ժամանակին չկատարեն տոկոսագումարների և վարկի գումարների մարումները: · Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության իրավունքի կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի ձևով կամ այն իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով: Գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ: · Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները հրապարակում է վարկային ռեգիստրում և ACRA վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը: Հաճախորդն իրավունք ունի ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հետագա վարկավորման գործընթացում: Վարկերը ձևակերպվում են Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ի գրասենյակում կամ ներկայացուցչություններում: |
ՈՒշադրություն | <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և հաճախորդի համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: |
Տեղեկատվություն Վարկային պատմության և ՍՔՈՐ գնահատականի մասին | Ի՞նչ է վարկային պատմությունը. Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական-վարկային պարտավորությունները: Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները): Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2024 թվականի հուլիս ամսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2019 թվականի հուլիսից սկսած: Տեղեկացնում ենք նաև, որ ԱՔՌԱ վարկային բյուրոյից յուրաքանչյուր տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալը անվճար է: Կարող եք յուրաքանչյուր տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) ստանալ Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը՝ դրանք շտկելու նպատակով: Ի՞նչ է ՍՔՈՐԸ. Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ն վարկավորման գործընթացում կիրառում է ԱՔՌԱ ՍՊ3 ամբողջական զեկույցը, որի միջոցով հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ, նաև վերլուծվում է տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից` ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլ տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվությունները։ Ներքին վերլուծության ալգորիթմները հիմնված են մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։ ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է` Մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը/գումարը, Հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը, Նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը, Ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը, Նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին: Ավելի մանրամասն կարող եք իմանալ անցնելով ստորև նշված հղումներով՝ abcfinance.am acra.am |
Դիմեք վարկի համար և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հնարավորինս արագ:
Թարմացված է 22-11-2024 00:30