Սիրելի՛ հաճախորդ,Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպեսդատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգիհաշտարարի միջոցով:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և <<Արֆին>> վարկային միություն ՍՊԸ-ի (հետագայում` Ընկերություն) միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և Ընկերության միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` <<Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են:
Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք Ընկերություն:Ընկերությունը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: 10 օրից պատասխանը ստանալուց հետո կամ, եթե պատասխան չեք ստացել, առանց դրա, Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե `1.Բողոքը Ընկերություն ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր,
2.Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը),
3.Ընկերության պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս,
4.Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել մինչև 2008թ.օգոստոսի 2-ը:Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:

Ֆինանսական համակարգի հաշտարար

Հաշտարար` Փիրուզա Սարգսյան
Հասցե`
Մովսես Խորենացի փող, 15շենք,7-րդ հարկ /«Էլիտ Պլազա« բիզնես կենտրոնի շենք
Հեռ.՝ +374-10-58-24-21, 
Բողոք-պահանջների ընդունման բաժին-+374-60-70-11-11
Էլ.հասցե՝ info@fsm.am
Ֆաքս՝ (010) 582-321
Կայք` www.fsm.am

Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և Ընկերության միջև վեճերը, սակայն կարող է Ընկերության նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ Ընկերությունը խախտել է օրենքի պահանջները:

ՀՀ Կենտրոնական բանկ

հասցե՝ 0010,ք.Երևան,Վազգեն Սարգսյան 6
Հեռ.՝ (010) 592-697
Էլ.հասցե՝ chairman@cba.am
Ֆաքս՝ (010) 565-496
Կայք` www.cba.am

Վերջին թարմացման ամսաթիվն է 12.10.2017 ժամը 13:27