ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Վերադարձման ենթակա գումարներ

Հարգելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ Ընկերությունն իրականացնում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված վարկերի գծով 16.08.2019թ.-ից հետո վաղաժամկետ (ոչ հերթական) մարում իրականացրած վարկառուների կրեդիտավորման ծախսի նվազեցումներ։

Գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք մոտենալ Ընկերության գրասենյակ, գրել info@arfin.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել 010-54-53-04 հեռախոսահամարով:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Մասնակցի տեղեկատվության ստացման մասին
Համաձայն «Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12հոդվածի բ կետի և «Արֆին վարկային միություն» ՍՊԸ կանոնադրության 5հոդվածի 13 կետի
ընկերության մասնակիցն իրավունք ունի ստանալ վարկային միության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, բացի գաղտնի փաստաթղթերից, ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, վարկային միության տնտեսական գործունեությանը:
Վերոհիշյալ տեղեկությունները ընկերությունը տրամադրում է անվճար,մասնակցի գրավոր դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Գրավոր դիմումը կարող է ներկայացվել.
Առձեռն`ընկերության գրասենյակում,
Էլեկտրոնային հասցեով` info@arfin.am

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Ցանկացած անձի պահանջով վարկային ընկերությունը պարտավոր է նրան 5-օրյա ժամկետում հնարավորություն ընձեռել ծանոթանալու.
ա) Վարկային կազմակերպության ֆինանսական հաշվետվություններին (առնվազն վեջին տարեկան) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեններին.
բ) Վարկային կազմակերպության պետական գրանցման վկայկանին և վարկային կազմակերպության կանոնադրության պատճեններին:
գ) որպես վճար գանձվում է այդ փաստաթղթերի պատճենահանման ծախսերը:
Վարկային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի հոդված 14 .1 կետ 3:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Սիրելի հաճախորդ, տեղեկացնում ենք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և «Արֆին վարկային միություն» ՍՊԸ-ի միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում:
Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «Արֆին վարկային միություն» ՍՊԸ-ի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը`»Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են:
Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք «Արֆին վարկային միություն» ՍՊԸ, որը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: «Արֆին վարկային միություն» ՍՊԸ-ից պատասխանը ստանալուց հետո Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե`
1. Բողոք ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր և Դուք չեք ստացել «Արֆին վարկային միություն» ՍՊԸ-ի պատասխանը, կամ
2. Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, կամ
3. Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամ (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը), կամ
4. «Արֆին վարկային միություն» ՍՊԸ-ի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս, կամ
5. Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ. Օգոստոսի 2-ից առաջ:
Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքների վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:
Ընկերությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ չի կնքել գրավոր համաձայնագիր Ֆինանսական համակարգի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ:

Վերջին թարմացման ամսաթիվն է 10.09.2021 ժամը 10:07