Ոսկու գրավով սպառողական վարկեր տոկոսների մարման եղանակով
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի գումար 70.000-2.000.000 ՀՀ դրամ

/առանձին դեպքում գումարի չափը որոշվում է հաճախորդի և ընկերության փոխհամաձայնությամբ/

Վարկի անվանական տոկոսադրույք 20%
Վարկի ժամկետ  1-6 ամիս
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ Վարկի հայտի նույն օրը
Վարկի սպասարկման վճար Տրամադրված վարկի գումարի  0,12%  /ամսական/
Վարկի տրամադրման վճար ·         մինչև 150.000՝ 3000 ՀՀ դրամ

·         150.001-200.000՝ 4000 ՀՀ դրամ

·         200.001-500.000՝ 5000 ՀՀ դրամ

·         500.001-1.000.000՝ 7000 ՀՀ դրամ

·         1.000.001-և ավելի՝ 10.000 ՀՀ դրամ

Վարկի տոկոսագումարների հաշվարկման եղանակ Վարկի  գումարի նվազող մնացորդի նկատմամբ
Գրավի առարկա  Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, մետաղադրամներ և հուշադրամներ, թանկարժեք իրեր, զարդեր, կամ դրանց ջարդոն.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Սպիտակ ոսկին, զարդերի գեղարվեստական արժեքը, դրանց վրայի թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի, ինչպես նաև  ոչ ոսկյա մասերի քաշը չեն գնահատվում

Գրավի գնահատու

 

Գնահատումը կատարվում է տվյալ օրվա ոսկու սակագներին համապատասխան կազմակերպության ոսկերիչ փորձագետի կողմից: Գնահատումն իրականացվում է անվճար.
Վարկ հարաբերած գրավի արժեք   առավելագույն չափը 100%
Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում ·         Տույժ չի հաշվարկվում

·         Տոկոսները հաշվարկվում են փաստացի օգտագործված օրերի համար

Ժամկետանց մայր գումարի տույժ Վարկի ժամկետանց մայր գումարի վրա օրական կտրվածքով աշխատում է 0,2% տույժ/ոչ ավել 30 օր/
Ժամկետանց տոկոսագումարի տույժ Վարկի ժամկետանց տոկոսագումարի վրա օրական կտրվածքով աշխատում է 0,5% տույժ/ոչ ավել 60 օր/
Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններ Վարկը կարող է տրամադրվել,եթե վարկառուն և գրավը համապատասխանում են սույն Պայմաններով սահմանված չափանիշներին
Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններ Վարկը կարող է տրամադրվել,եթե  գրավը համապատասխանում է  սույն պայմաններով սահմանված չափանիշներին
Վարկի մերժման գործոններ Վարկը կարող է մերժվել եթե՝

·         Վարկառուն և/կամ գրավը չեն համապատասխանում սույն պայմաններով նշված չափանիշներին

·         Այլ գործոններ

Անհրաժեշտ փաստաթղթեր ·         Անձը հաստատող փաստաթուղթ

·         Սոցիալական քարտ

Վճարումների արժույթ /վարկի գումար, տոկոսագումար, տույժեր, տուգանքներ, սպասարկման վճար, վարկի տրամադրման վճար և այլ վճարներ/   ՀՀ դրամ
Տարեկան փաստացի տոկոսադրույք 25,5-51%
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝

·         Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:

·         Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման    մասին:  Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու ն     ախապատվության   իրավունքի      կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին     իրացնելու    գրավի առարկան    ուղղակի վաճառքի ձևով    կամ   այն   իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով:  Գրավի  հաշվին  պարտավորությունները   մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում  բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:

·         Վարկային    պարտավորությունները   չկատարելու   կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկությունները գրանցվում են վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

·         ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ

·         Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, սակայն դրա կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում/մտածելու ժամանակ/ լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը  օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան:

Հայտարարություն՝

·         Ընկերությունը   սպառողական   վարկի էական պայմանների վերաբերյալ տեղեկությունները հրապարակում է առանձին թերթիկի ձևով` Սպառողական վարկի էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ:  տես  PDF ֆայլը

·         Ընկերությունը նախան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:

·         Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական

Օրինակ՝

Վարկի գումար՝ 1.800.000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 20,5 %

Վարկի տրամադրման ամսաթիվը՝ 10.06.2016թ.

Վարկի վերջնական մարման ամսաթիվը՝ 12.12.2016թ.

Վարկի տրամադրման վճար /միանվագ/՝ 10.000 ՀՀ դրամ

Տոկոսագումարի և սպասարկման վճարների ընդհանուր վճար՝   208.627,4 ՀՀ դրամ

Ընդհանուր վճարում՝ 2.008.627,4 ՀՀ դրամ

Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 26,8639 %

Վարկի տոկոսադրույքի հաշվարկ՝

Վարկի գումար՝ 1.800.000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 20,5 %

Ամսվա օրերի թիվը ընդունել 30օր, տարին ընդունել 365 օր

Տոկոսը հաշվարկվում է՝ (1.800.000 X 20,5%)/ 365 X30 = 30328,8 ՀՀ դրամ

 Ոսկու պահատվության սակագներ / գործում է վարկային պարտավորությունների ամբողջական կատարմանը, ինչպես նաև պայմանագրի գործունեության վերջնաժամկետին հաջորդող օրացուցային օրվանից /
1-5 օր անվճար
6-90 օր 3000 ՀՀ դրամ
91-180 օր 5000 ՀՀ դրամ
181 և ավելի օրից 10000 ՀՀ դրամ

 

Վարկերի երկարաձգման, տեղեկանքների և այլ ոչ ֆինանսական ծառայությունների համար կատարվող վճարները գանձվում են համաձայն ընկերությունում գործող սակագների:

Վարկերը ձևակերպվում են <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ի գրասենյակում:

Հասցե`  Հանրապետության 62 , հեռ.     54-53-04, 54-53-07, 54-24-38:

 

Վերջին թարմացման ամսաթիվն է 12.10.2017 ժամը 13:31