Անշարժ գույքի ձեռքբերման վարկերի տրամադրման պայմաններ
Վարկի արժույթ ԱՄՆ դոլար
Վարկի գումար 1500-15.000 ԱՄՆ դոլար /առանձին դեպքում գումարի չափը որոշվում է հաճախորդի և ընկերության փոխհամաձայնությամբ/
Վարկի անվանական տոկոսադրույք Տարեկան 13% հաստատուն տոկոսադրույքով
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը 13.95-18.60 %
Կանխավճար 20-50%
Վարկի ժամկետ 1-15 տարի
Վարկի սպասարկման վճար Չկա
Վարկի տրամադրման վճար 1,5 % տրամադրվող վարկի գումարի /միանվագ/
Վարկի հայտի ուսումնասիրության վճար Չկա
Գույքի ապահովագրություն Չկա
Վարկի կանխիկացման վճար 0.6 % տրամադրվող վարկի գումարի /միանվագ/
Վարկի տոկոսագումարների հաշվարկման եղանակ Վարկի  գումարի նվազող մնացորդի նկատմամբ
Գրավի առարկա Բնակարան, կամ բնակելի տուն
Վարկ հարաբերած գրավի արժեք առավելագույն չափը Շուկայական արժեքի մինչև 70%
Վարկի տրամադրման ձևը Կանխիկ, միանվագ կամ անկանխիկ
Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարում Ամսական հավասարաչափ
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ ·         Դիմում-հայտարարագրի վերաբերյալ որոշումը՝  առավելագույնը երկշաբաթյա ժամկետում ·         Որոշման մասին  հաճախորդին տեղեկացնելը՝  առավելագույնը երկօրյա ժամկետում ·         Վարկի տրամադրում՝  մեկշաբաթյա ժամկետում հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո  /բացառությամբ ընկերությունից  չկախված հանգամանքներից/
Ժամկետանց մայր գումարի տույժ Վարկի ժամկետանց մայր գումարի վրա օրական կտրվածքով աշխատում է 0,13% տույժ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև պարտավորությունների վերջնական կատարումը:
Ժամկետանց տոկոսագումարի տույժ Վարկի ժամկետանց տոկոսագումարի վրա օրական կտրվածքով աշխատում է 0,13% տույժ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև պարտավորությունների վերջնական կատարումը:
Վարկը ժամկետից շուտ ամբողջությամբ մարելու դեպքում գանձվում է տուգանք՝ ա/ վաղաժամկետ մարված գումարի 0.5 %-ի չափով, եթե մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,
բ/վաղաժամկետ մարված գումարի 0.4 %-ի չափով, եթե մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,
գ/ վաղաժամկետ մարված գումարի 0.2 %-ի չափով, եթե մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում,
Վճարումների արժույթ ·         Վարկի գումար ՝ ԱՄՆ դոլար,       
Տոկոս՝ վարկառուի ցանկությամբ ԱՄՆ դոլարով կամ ՀՀ դրամով , տույժ, տուգանք ՝ ՀՀ դրամ ԿԲ-ի փոխարժեքով
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ·         Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները: ·         Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման    մասին:  Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու ն     ախապատվության   իրավունքի      կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին     իրացնելու    գրավի առարկան    ուղղակի վաճառքի ձևով    կամ   այն   իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով:    Գրավի    հաշվին    պարտավորությունները   մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում  բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ: ·         Վարկային    պարտավորությունները    չկատարելու    կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկությունները գրանցվում են վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում: ·         Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
Վարկի տոկոսադրույքի հաշվարկ՝ Վարկի գումար՝ 15.000 ԱՄՆ դոլար Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 15% Ամսվա օրերի թիվը ընդունել 30օր, տարին ընդունել365 օր Տոկոսը հաշվարկվում է՝ (15.000 X 15%)/ 365 X30 209,59դոլար Ենթադրենք,որ վարկառուի վճարման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված փոխարժեքը՝ 1ԱՄՆ դոլարը՝ 450 դրամ , ապա հաճախորդը վճարում է տոկոս՝ 209,59 X 450=94.315,5 դրամ
Վարկի տրամադրման դրական որոշմանկայացման գործոններ ·         Բարի համբավը ·         Չունի ժամկետանց պարտավորություններ Բավարար եկամտի աղբյուրի առկայություն: Բավարար Եկամտի աղբյուր է համարվում, եթե հաճախորդի եկամուտները ապահովում են իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով ՀՀ-ում սահմանված մինիմալ աշխատավարձը և գրաֆիկ-պարտավորագրով սահմանված վճարների գումարը /տաս տոկոս շեղումով/ Վարկի մերժման գործոններ ·         Վատ վարկային պատմություն՝ ընթացիկ ժամկետանց պարտավորությունների պատճառով, համաձայն ՀՀԿԲ վարկային ռեգիստրի, կամ այլ վարկային բյուրոների տեղեկատվության ·         Գրավի ոչ համարժեք լինելը ·         Հաճախորդի ոչ վարկարժան լինելը Անարժանահավատ փաստաթղթերի ներկայացում Այլ գործոններ
Վարկավորման համար երրորդ անձանց կողմիցմատուցվող ծառայությունների վճարներ 1.Կադաստրի ծախսեր` 84.000 ՀՀ դրամ 2.Նոտարական ծախսեր՝ 10.000-25.000 ՀՀ դրամ 3.Անշարժ գույքի գնահատում՝ 15.000-35.000 ՀՀ դրամ Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
Ա) Անձը հաստատող փաստաթղթի և սոցիալական քարտի պատճենը:
Բ) Տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի վերաբերյալ կամ հայտարարագիր եկամուտների վերաբերյալ:Գ) Սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք անշարժ գույքի պետական  կադաստրի տարածքային ստորաբաժանումից.
Դ) Գույքի գնահատման եզրակացություն համապատասխան լիցենզավորում ունեցող կազմակերպության կողմից:Ե) Գույքի սեփականության իրավունքի վկայականը.
Զ) Տեղեկանք բնակավայրից` 3-րդ ձև:
Է) * ՙՙԱրֆին՚՚ վարկային միություն ՍՊԸ-ն  ՙՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚՚ ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից ՙՙՃանաչիր քո հաճախորդին՚՚ (ՙՙKnow your customer՚՚) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
Կանխավճար 20-50%

Վարկերը ձևակերպվում են <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ի գրասենյակում:

*  Կրեդիտառուն վճարելու է գնահատման, նոտարական ծառայությունների և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար:

* Գնահատման, նոտարական ծառայությունների և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կրեդիտառուի կողմից կատարվող վճարները չեն ներառվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ:

*  Հիփոթեքի պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով:

* Կատարվում են նաև վարկերի տեղափոխում ( հաջորդող գրավ ) համաձայն ընկերությունում  գործող սակագների:Վարկերի երկարաձգման, տեղեկանքների և այլ ոչ ֆինանսական ծառայությունների համար կատարվող վճարները գանձվում են համաձայն ընկերությունում գործող սակագների:

Անշարժ գույքի ձեռքբերման վարկերի տրամադրման ամփոփագիր
Վարկի գումար 1500-15.000 ԱՄՆ դոլար /առանձին դեպքում գումարի չափը որոշվում է հաճախորդի և ընկերության փոխհամաձայնությամբ/
Վարկի անվանական տոկոսադրույք Տարեկան 13% հաստատուն տոկոսադրույքով
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը 13.8-14.5 %
Վարկի ժամկետ 1-15 տարի
Գրավի առարկա Բնակարան, կամ բնակելի տուն
Վարկ հարաբերած գրավի արժեք առավելագույն չափը Շուկայական արժեքի մինչև 70%
Վարկի տրամադրման վճար 1,5%
Վարկի կանխիկացման վճար 0.6%
Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարում Ամսական հավասարաչափ

Վարկային պարտավորությունների մարման հերթականություն
1. դատական ծախսեր (առկայության դեպքում)
2. տույժեր և տուգանքներ
3. տոկոսագումար
4. սպասարկման վճար (առկայության դեպքում)
5. վարկի գումար 
Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում՝
ա/ վաղաժամկետ մարված գումարի 0.5 %-ի չափով, եթե մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,
բ/վաղաժամկետ մարված գումարի 0.4 %-ի չափով, եթե մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,
գ/ վաղաժամկետ մարված գումարի 0.2 %-ի չափով, եթե մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում,
Ժամկետանց մայր գումարի տույժ
Վարկի ժամկետանց մայր գումարի վրա օրական կտրվածքով աշխատում է 0,13% տույժ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև պարտավորությունների վերջնական կատարումը:
Ժամկետանց տոկոսագումարի տույժ
Վարկի ժամկետանց տոկոսագումարի վրա օրական կտրվածքով աշխատում է 0,13% տույժ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև պարտավորությունների վերջնական կատարումը:
Տուգանք Չկա
Կանխավճար 20-50%
Վարկավորման համար երրորդ անձանց կողմիցմատուցվող  ծառայությունների վճարներ` 1.Կադաստրի ծախսեր` 84.000 ՀՀ դրամ 2.Նոտարական ծախսեր՝ 10.000-25.000 ՀՀ դրամ 3.Անշարժ գույքի գնահատում՝ 15.000-35.000 ՀՀ դրամ  
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ·         Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները: ·         Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման    մասին:  Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու ն     ախապատվության   իրավունքի      կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին     իրացնելու    գրավի առարկան    ուղղակի վաճառքի ձևով    կամ   այն   իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով:    Գրավի    հաշվին    պարտավորությունները   մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում  բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ: ·         Վարկային    պարտավորությունները    չկատարելու    կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկությունները գրանցվում են վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:
  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
·         Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝
Վարկային միությունը 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյան տեղեկատվություն (քաղվածք):

*  Կրեդիտառուն վճարելու է գնահատման, նոտարական ծառայությունների և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար:

* Գնահատման, նոտարական ծառայությունների և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կրեդիտառուի կողմից կատարվող վճարները չեն ներառվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ:

*  Հիփոթեքի պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով:

*  Վարկերի երկարաձգման, տեղեկանքների և այլ ոչ ֆինանսական ծառայությունների համար կատարվող վճարները գանձվում են համաձայն ընկերությունում գործող սակագների:

Ոչ ֆինանսական ծառայություններ

ԱՆՎԱՆՈւմ ՀՀ դրամ
Կադաստրում անշարժ գույքի արգելանքից հանելւ գրության կրկնօրինակ 3,000
Գրավ դրված գույքի վարձակալության համաձայնության տրամադրում 10,000
Պայմանագրով նախատեսված ամենամսյա վճարման օրվա փոփոխություն 15,000
Գրավի առարկայի և սեփականատիրոջ փոփոխության համաձայնագիր, երբ գույքը մնում է գրավադրված ընկերության օգտին 30,000
Գործող և մարված վարկերի համար տեղեկանքի տրամադրում 3,000
Մարված վարկերի համար քաղվածքի տրամադրում 2,000
Անշարժ գույքի գրավով տրամարված բոլոր վարկերի երկարացման վճար 25,000

Աուդիտի համար այլ կազմակերպությունների մնացորդների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

10,000

<<ՈՒշադրություն՝ <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է>>: 

Վերջին թարմացման ամսաթիվն է 27.12.2021 ժամը 16:11