Սպառողական վարկեր

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝

Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները: 

 Վարկի գումար 100.000-200.000 ՀՀ դրամ
Վարկի անվանական տոկոսադրույք 24%
Տարեկան փաստացի տոկոսադրույք  74-141%
Ժամկետը 1-12 ամիս
Հաճախորդի տարիքը  21-60 տարեկան
Տրամադրման վճար 7000  ՀՀ դրամ /միանվագ/
Սպասարկման վճար 2000 ՀՀ դրամ /ամսական/
Հայտի ուսումնասիրման վճար 5000 դրամ
Տույժեր Վարկի ժամկետանց գումարի և տոկոսագումարի  վրա օրական կտրվածքով աշխատում է 0,13% տույժ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև պարտավորությունների վերջնական կատարումը:
Վարկի վճարման ձևը Անուիտետ
Վարկի տոկոսագումարների հաշվարկման եղանակ Վարկի  գումարի նվազող մնացորդի նկատմամբ
Վարկի տրամադրման ձևը Կանխիկ
Վարկային պարտավորությունների մարման հերթականություն 1. դատական ծախսեր (առկայության դեպքում)

2. տույժեր և տուգանքներ

3. տոկոսագումար

4. սպասարկման վճար (առկայության դեպքում)

5. վարկի գումար 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ ·         Դիմում-հայտարարագրի վերաբերյալ որոշումը՝  առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում·         Որոշման մասին  հաճախորդին տեղեկացնելը՝  առավելագույնը երկօրյա ժամկետում
Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում ·         Տույժ սահմանված չէ·         Տոկոսները հաշվարկվում են փաստացի օգտագործված օրերի համար
Վճարումների արժույթ /վարկի գումար, տոկոսագումար, տույժեր, տուգանքներ, սպասարկման վճար, վարկի տրամադրման վճար և այլ վճարներ/ ՀՀ դրամ
Այլ պայմաններ *Ցանկալի է, որ հաճախորդը և/կամ երաշխավորը ունենան սէփականության իրավունքով իրենց պատկանող գույք /անշարժ, շարժական/

* Երաշխավորող չի պահանջվում, սակայն եթե հաճախորդը չունի վարկային պատմություն կարող է պահանջվել 1 երաշխավորող անձ

*Հաճախորդը և/կամ երաշխավորողը պետք է ունենան պաշտոնական եկամուտ՝ չընդհատվող 6 ամսվա աշխատանքային փորձ

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են. ·      հաճախորդի անձնագիր, սոց.քարտՙՙԱրֆին՚՚ վարկային միություն ՍՊԸ-ն  ՙՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚՚ ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից ՙՙՃանաչիր քո հաճախորդին՚՚ (ՙՙKnow your customer՚՚) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):

·      տեղեկանք  եկամտի  վերաբերյալ

·   տեղեկանք  կամ   քաղվածք   այլ     բանկերից՝ արտերկրից հաճախորդի ստացած դրամական հոսքերի վերաբերյալ /առկայության դեպքում/

·   հայտարարություն սեփական    գույքի    վարձակալությունից   ստացված  կամ այլ եկամուտների վերաբերյալ /առկայության դեպքում/

· երաշխավորող անձի /ֆիզիկական կամ իրավաբանական/            համապատասխան փաստաթղթեր / ֆիզ. անձի՝  անձնագիր, սոց քարտ/

·     երաշխավորողի   եկամուտի վերաբերյալ տեղեկանք,

*  սոց քարտ չունենալու դեպքում տեղեկանք հանրային ծառայութունների համարանիշ չստանալու մասին:

* երաշխավորող իրավաբանական անձից պահանջվող փաստաթղթերը՝ համաձայն ընկերությունում գործող կարգերի:

Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններ

·       Բարի համբավը

·       Չունի ժամկետանց պարտավորություններ

·       Բավարար եկամտի աղբյուրի առկայություն: Բավարար Եկամտի աղբյուր է համարվում, եթե հաճախորդի եկամուտները ապահովում են իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձը և գրաֆիկ-պարտավորագրով սահմանված վճարների գումարը /տաս տոկոս շեղումով/

·      ԱՔՌԱ բյուրոյից ՍՊ3-ի ամբողջական զեկույցով,  վերջին 1 տարվա ընթացքում ընդամենը ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 35 օրը

·     Երաշխավորողի   դեպքում  ՍՊ3 ամբողջական զեկույցով  վերջին 1 տարվա    ընթացքում ժամկետանց օրերի քանակը չպետք  է գերազանցի 40 օրը:

Վարկի մերժման գործոններ

·  Վատ վարկային պատմություն՝ ընթացիկ ժամկետանց պարտավորությունների պատճառով, համաձայն ՀՀԿԲ վարկային ռեգիստրի, կամ այլ վարկային բյուրոներից տեղեկատվության

·   Հաճախորդի ոչ վարկարժան լինելը

·  Անարժանահավատ փաստաթղթերի ներկայացում

·   Այլ գործոններ

Վարկի տոկոսադրույքի հաշվարկ՝Վարկի գումար՝ 200,000 ՀՀ դրամՎարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 24 %

Ամսվա օրերի թիվը ընդունել 30օր, տարին ընդունել 365 օր

Տոկոսը հաշվարկվում է՝ (200.000 X 24%)/ 365 X30 = 3945.20 ՀՀ դրամ

  • եթե հաճախորդը ներկայացնում է պաշտոնական եկամտի տեղեկանք հեղինակավոր կազմակերպությունից , ապա  տրամադրվում է՝ 

1. զուտ աշխատավարձի եռապատիկի չափով  վարկ, առանց երաշխավորողի ,    

 2. զուտ աշխատավարձի հնգապատիկի չափով    1 երաշխավորող անձի  առկայությամբ:

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝

·         ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ: 

·         Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, սակայն դրա կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում/մտածելու ժամանակ/ լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան:

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝

Վարկային միությունը 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյան տեղեկատվություն (քաղվածք):

Քաղվածքի տրամադրումը անվճար է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ՝

·         Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է  ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:

·         Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝

·         Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:

·         Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման    մասին:  Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության   իրավունքի      կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին     իրացնելու    գրավի առարկան    ուղղակի վաճառքի ձևով    կամ   այն   իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով:    Գրավի    հաշվին    պարտավորությունները   մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում  բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:

·         Վարկային    պարտավորությունները   չկատարելու   կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղղակում է վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում, որտեղ ջևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկերը ձևակերպվում են <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ի գրասենյակում:

Կատարվում են նաև վարկերի տեղափոխում ( հաջորդող գրավ ) համաձայն ընկերությունում  գործող սակագների:Վարկերի երկարաձգման, տեղեկանքների և այլ ոչ ֆինանսական ծառայությունների համար կատարվող վճարները գանձվում են համաձայն ընկերությունում գործող սակագների:

<<ՈՒշադրություն՝ <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է>>: 

Վերջին թարմացման ամսաթիվն է 16.08.2019 ժամը 15:36