Սպառողական վարկեր

Վարկի գումար 200.001-1.500.000 ՀՀ դրամ
Վարկի անվանական տոկոսադրույք 24%
Ժամկետը 3-12 ամիս
Հաճախորդի տարիքը  21-60 տարեկան
Տրամադրման վճար Վարկի գումարի  3%, բայց ոչ պակաս 5000 դրամից
Սպասարկման վճար վարկի գումարի  0.2%, բայց ոչ պակաս 1000 դրամից /ամսական/
Հայտի ուսումնասիրման վճար 5000 դրամ
Տույժեր
Վարկի ժամկետանց գումարի և տոկոսագումարի  վրա օրական կտրվածքով աշխատում է 0,13% տույժ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև պարտավորությունների վերջնական կատարումը:
Վարկի վճարման ձևը Անուիտետ
Վարկի տոկոսագումարների հաշվարկման եղանակ Վարկի  գումարի նվազող մնացորդի նկատմամբ
Վարկի տրամադրման ձևը Կանխիկ
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ ·         Դիմում-հայտարարագրի վերաբերյալ որոշումը՝  առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում·         Որոշման մասին  հաճախորդին տեղեկացնելը՝  առավելագույնը երկօրյա ժամկետում
Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում ·         Տույժ չի հաշվարկվում·         Տոկոսները հաշվարկվում են փաստացի օգտագործված օրերի համար
Վճարումների արժույթ /վարկի գումար, տոկոսագումար, տույժեր, տուգանքներ, սպասարկման վճար, վարկի տրամադրման վճար և այլ վճարներ/ ՀՀ դրամ
Տարեկան փաստացի տոկոսադրույք  33-74%
Այլ պայմաններ * Ցանկալի է, որ հաճախորդը և/կամ երաշխավորը ունենան սէփականության իրավունքով իրենց պատկանող գույք /անշարժ, շարժական/:* 200.001-500.000 ՀՀ դրամ  գումարի դեպքում պահանջվում է 1երաշխավոր անձ:

*500.001-ից ավելի ՀՀ դրամ գումարի դեպքում պահանջվում է մինչև 3 երաշխավորող անձ /կախված եկամուտի չափից/:

*Հաճախորդը և/կամ երաշխավորողը պետք է ունենան պաշտոնական եկամուտ՝ չընդհատվող 6 ամսվա աշխատանքային փորձ

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են. ·      հաճախորդի անձնագիր, սոց.քարտ·      տեղեկանք  եկամուտի վերաբերյալ

·   տեղեկանք  կամ   քաղվածք   այլ     բանկերից՝ արտերկրից հաճախորդի ստացած դրամական հոսքերի վերաբերյալ /առկայության դեպքում/

·   հայտարարություն սեփական    գույքի    վարձակալությունից   ստացված եկամուտների  կամ այլ եկամուտների վերաբերյալ /առկայության դեպքում/

· երաշխավորող անձի /ֆիզիկական կամ իրավաբանական/            համապատասխան փաստաթղթեր / ֆիզ. անձի՝  անձնագիր, սոց քարտ/

·     երաշխավորողի   եկամուտի վերաբերյալ տեղեկանք,

*  սոց քարտ չունենալու դեպքում տեղեկանք հանրային ծառայութունների համարանիշ չստանալու մասին:

* երաշխավորող իրավաբանական անձից պահանջվող փաստաթղթերը՝ համաձայն ընկերությունում գործող կարգերի:

Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններ·       Բարի համբավը

·       Չունի ժամկետանց պարտավորություններ

·       Բավարար եկամտի աղբյուրի առկայություն: Բավարար Եկամտի աղբյուր է համարվում, եթե հաճախորդի եկամուտները ապահովում են իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձը և գրաֆիկ-պարտավորագրով սահմանված վճարների գումարը /տաս տոկոս շեղումով/

·      ԱՔՌԱ բյուրոյից ՍՊ3-ի ամբողջական զեկույցով,  վերջին 1 տարվա ընթացքում ընդամենը ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 35 օրը

·     Երաշխավորողի   դեպքում  ՍՊ3 ամբողջական զեկույցով  վերջին 1 տարվա    ընթացքում ժամկետանց օրերի քանակը չպետք  է գերազանցի 40 օրը:

Վարկի մերժման գործոններ

·  Վատ վարկային պատմություն՝ ընթացիկ ժամկետանց պարտավորությունների պատճառով, համաձայն ՀՀԿԲ վարկային ռեգիստրի, կամ այլ վարկային բյուրոներից տեղեկատվության

·   Հաճախորդի ոչ վարկարժան լինելը

·  Անարժանահավատ փաստաթղթերի ներկայացում

·   Այլ գործոններ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝·         Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:

·         Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման    մասին:  Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության   իրավունքի      կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին     իրացնելու    գրավի առարկան    ուղղակի վաճառքի ձևով    կամ   այն   իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով:    Գրավի    հաշվին    պարտավորությունները   մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում  բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:

·         Վարկային    պարտավորությունները    չկատարելու    կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկությունները գրանցվում են վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում:

 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝·         ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ: 

·         Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, սակայն դրա կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում/մտածելու ժամանակ/ լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ՝·         Ընկերությունը   սպառողական   վարկի էական պայմանների վերաբերյալ տեղեկությունները հրապարակում է առանձին թերթիկի ձևով` Սպառողական վարկի էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ տես  PDF ֆայլը

·         Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է  ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:

·         Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից:

 

Վարկի տոկոսադրույքի հաշվարկ՝Վարկի գումար՝ 1,500,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 24 %

Ամսվա օրերի թիվը ընդունել 30օր, տարին ընդունել 365 օր

Տոկոսը հաշվարկվում է՝ (1.500.000 X 24%)/ 365 X30 = 29589.00 ՀՀ դրամ

  • եթե հաճախորդը ներկայացնում է պաշտոնական եկամտի տեղեկանք հեղինակավոր կազմակերպությունից , ապա  տրամադրվում է՝ 

1. զուտ աշխատավարձի եռապատիկի չափով  վարկառանց երաշխավորողի ,    

 2. զուտ աշխատավարձի հնգապատիկի չափով    1 երաշխավորող անձի  առկայությամբ:

Վերջին թարմացման ամսաթիվն է 27.03.2019 ժամը 17:23