Ոսանողական վարկեր

Վարկի գումար 100.000-1.000.000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք 20%
Ժամկետը 12 ամիս
Տրամադրման վճար տրամադրված վարկի գումարի 2%    /միանվագ/
Սպասարկման վճար տրամադրված վարկի գումարի 0.2% /ամսական/
Հայտի ուսումնասիրման վճար 3000 դրամ
Տույժեր ժամկետանց վարկի և տոկոսագումարի 0.5% մինչև պայմանագրի ավարտը /օրական/
Վարկի վճարման ձևը Անուիտետ
Վարկի տոկոսագումարների հաշվարկման եղանակ Վարկի  գումարի նվազող մնացորդի նկատմամբ
Վարկի տրամադրման ձևը Անկանխիկ, ուսումնական հաստատության կողմից տրված հաշվեհամարին
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ ·         Դիմում-հայտարարագրի վերաբերյալ որոշումը՝  առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում

·         Որոշման մասին  հաճախորդին տեղեկացնելը՝  առավելագույնը երկօրյա ժամկետում

Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում ·         Տույժ չի հաշվարկվում

·         Տոկոսները հաշվարկվում են փաստացի օգտագործված օրերի համար

Վճարումների արժույթ /վարկի գումար, տոկոսագումար, տույժեր, տուգանքներ, սպասարկման վճար, վարկի տրամադրման վճար և այլ վճարներ/ ՀՀ դրամ
Տարեկան փաստացի տոկոսադրույք 20-32%
Այլ պայմաններ *Ցանկալի է, որ հաճախորդը և/կամ երաշխավորը ունենան սէփականության իրավունքով իրենց պատկանող գույք /անշարժ, շարժական/

*մեկից երկու երաշխավորողի առկայություն  / կախված  երաշխավորողի եկամտի չափից և վարկի գումարից/

* Երաշխավորողը պետք է ունենա չընդհատվող վեց ամսվա աշխատանքային ստաժ

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են. ·      հաճախորդի անձնագիր, սոց.քարտ

·      տեղեկանք ուսումնական հաստատությունից

· երաշխավորող անձի /ֆիզիկական կամ իրավաբանական/            համապատասխան փաստաթղթեր / ֆիզ. անձի՝  անձնագիր, սոց քարտ/

·     երաշխավորողի   եկամուտի վերաբերյալ տեղեկանք,

·     բանկային հաշվի համար՝ ուսումնական հաստատությունից վարկի  գումարի փոխանցման համար

*  սոց քարտ չունենալու դեպքում տեղեկանք հանրային ծառայութունների համարանիշ չստանալու մասին:

* երաշխավորող իրավաբանական անձից պահանջվող փաստաթղթերը՝ համաձայն ընկերությունում գործող կարգերի:

Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններ

·       Բարի համբավը

·       Չունի ժամկետանց պարտավորություններ

·       Բավարար եկամտի աղբյուրի առկայություն: Բավարար Եկամտի աղբյուր է համարվում, եթե հաճախորդի եկամուտները ապահովում են իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձը և գրաֆիկ-պարտավորագրով սահմանված վճարների գումարը /տաս տոկոս շեղումով/

·      ԱՔՌԱ բյուրոյից ՍՊ3-ի ամբողջական զեկույցով,  վերջին 1 տարվա ընթացքում ընդամենը ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 35 օրը

 

Վարկի մերժման գործոններ

·  Վատ վարկային պատմություն՝ ընթացիկ ժամկետանց պարտավորությունների պատճառով, համաձայն ՀՀԿԲ վարկային ռեգիստրի, կամ այլ վարկային բյուրոներից տեղեկատվության

 

·   Հաճախորդի ոչ վարկարժան լինելը

 

·  Անարժանահավատ փաստաթղթերի ներկայացում

 

·   Այլ գործոններ

 ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝

·         Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:

·         Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման    մասին:  Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության   իրավունքի      կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին     իրացնելու    գրավի առարկան    ուղղակի վաճառքի ձևով    կամ   այն   իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով:    Գրավի    հաշվին    պարտավորությունները   մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում  բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:

·         Վարկային    պարտավորությունները    չկատարելու    կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկությունները գրանցվում են վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում:

 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝

·         ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ: 

·         Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, սակայն դրա կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում/մտածելու ժամանակ/ լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ՝

·         Ընկերությունը   սպառողական   վարկի էական պայմանների վերաբերյալ տեղեկությունները հրապարակում է առանձին թերթիկի ձևով` Սպառողական վարկի էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ տես  PDF ֆայլը

·         Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է  ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:

·         Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից:

 

 

Վերջին թարմացման ամսաթիվն է 17.07.2017 ժամը 09:38