Արագ Սպառողական վարկեր
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝
Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:
Վարկի նպատակը |
Վարկը նախատեսված է հաճախորդի կենսապայմանների բարելավման և այլ սպառողական նպատակների համար: Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի: |
Վարկառուի ռեզիդենտություն և գործունեություն |
ֆիզիկական անձ/տնայնագործ և/կամ վարձու աշխատող |
Վարկի գումար |
400.000-1.000.000 ՀՀ դրամ |
Վարկի անվանական տոկոսադրույք |
21% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
48-49.7 % |
Ժամկետը |
12-36 ամիս |
Հաճախորդի տարիքը |
21-63 տարեկան |
Տրամադրման վճար |
Վարկի գումարի 1% |
Սպասարկման վճար |
Վարկի գումարի մնացորդի 1.5 % /ամսական/ |
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման
վճար |
15.000 ՀՀ դրամ |
Վարկի տրամադրման եղանակ |
Անկանխիկ |
Վարկի վճարման ձևը |
Անուիտետ |
Վարկի ապահովվածություն |
· Մինչև 500.000 ՀՀ դրամ վարկի դեպքում –մեկ երաշխավոր:
· 500.001-1.000.000 ՀՀ դրամ վարկի դեպքում – երկու երաշխավոր:
Երաշխավորների տարիքը՝ 21-63 տարեկան:
Ցանկացած դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ՝ Համապարտ երաշխավոր:
Բացակայության դեպքում համապարտ երաշխավորը կարող է փոխարինվել արտաքին երաշխավորողով՝ սուբսիդիար երաշխավորով:
Սուբսիդիար երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներն են`
տրամադրվող վարկի գումարին համադրելի կայուն եկամտի (աշխատավարձ և/կամ եկամուտների հաշվի քաղվածք և/կամ ձեռնարկատիրություն և/կամ լիկվիդային սեփականություն և/կամ փոխադրամիջոց և/կամ անշարժ գույքի) առկայություն և այլն:
Անհրաժեշտության դեպքում վարկային կոմիտեի կողմից կարող է պահանջվել որպես լրացուցիչ ապահովվածության տարատեսակ՝ հավելյալ երաշխավորողներ: |
Վարկի վաղաժամկետ մարման պայմանները |
Վարկառուն, առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները:
Ընդ որում.
✔ Վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները, սպասարկման վճար, այլ վճարները և վարկի գումար,
✔ Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում`
· գանձվում է վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ եթե կատարվող վճարումը գերազանցում է առաջիկա մարմանը ենթակա գումարի չափը, ապա այդ գերազանցող մասն ուղղվում է հետագա ամիսների վարկի մարմանը:
· Այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը, ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ`
1. վարկ, 2. տոկոսներ, 3. սպասարկման և այլ վճարներ,
✔ Վարկառուն իր ցանկությամբ կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները:
Այդ դեպքում մարումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ.
1. հետագա ամիսների սպասարկման և այլ վճարներ,
2. հետագա ամիսների համար հաշվարկելիք տոկոսներ (կանխավճար),
3. հետագա ամիսների վարկի գումար:
Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց մարման ժամանակացույցով նախատեսված օրերին: |
Տուժանքներ և տոկոսներ |
· Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու և կամ մասնակի կատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է վարկատուին վճարել տուժանք՝
· Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով, առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝ 91 օրից սկսած տույժերը դադարեցվում են մինչև դատական գործի հարուցումը:
· Գործը դատարան հանձնելու հաջորդ օրվանից սկսած օրական տույժի հաշվեգրումը շարունակվում է մինչև 270օր, որից հետո այն դադարեցվում է:
· Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված ) տոկոսագումարի նկատմամբ օրական հաշվեգրվում է տույժ՝ 0.13%-ի չափով՝ առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝91 օրից սկսած տույժերը դադարեցվում են:
· Գործը դատարան հանձնելու հաջորդ օրվանից սկսած օրական տույժի հաշվեգրումը շարունակվում է մինչև 270 օր, որից հետո այն դադարեցվում է:
· Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի վճարման ժամկետները խախտելո՝ (ժամաանակացույցով սահանված կետանցի) դեպքում պայմանագրով նախատեսված վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց մասի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց մասի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ տարեկան 24 տոկոս (քսանչորս տոկոս) տոկոսադրույքի չափով:
· Դատական կամ արտադատական կարգով գործընթացի պայմաններում ևս վարկի տոկոսների հաշվեգրումը շարունակվում է մինչև պայմանագրի ավարտը, որից հետո տոկոսների հաշվեգրումը շարունակվում է վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ բանկային տոկոսի չափով:
· Վարկառուի կողմից վարկի և տոկոսների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության և վճարված գումարների անբավարարության դեպքում, պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ` առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված վարկատուի ծախսերը, այնուհետև սպասարկման վճարները, հաշվեգրված տուժանքները, տոկոսները և վարկի գումարը: |
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
1. Հաճախորդի անձնագիր/նույնականացման քարտ և սոց. քարտ
2.Երաշխավորների անձնագրեր/նույնականացման քարտեր և սոց. Քարտ, ապահովության փաստաթղթեր
3. Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով) |
Վարկի տրամադրման ժամկետ |
Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրում,
իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրում: |
Վարկի մերժման գործոններ |
- Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված պարտավորությունների`(վարկեր, երաշխավորություններ) առկայություն
- Վարկունակության անբավարար մակարդակ,
- Գրավի և/կամ երաշխավորության բացակայություն
- Բացասական վարկային պատմություն
- Անբավարար եկամուտներ
- Այլ ռիսկեր
|
Վարկի տրամադրման դրական գործոններ |
- Դրական վարկային պատմության առկայություն`
- Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված պարտավորությունների` (վարկեր, երաշխավորություններ) բացակայություն
- Վարկունակության բավարար մակարդակ
- Գրավի և/կամ երաշխավորության առկայություն
- Սեփականության առկայություն
- Բավարար եկամուտներ
- Գործունեության թափանցիկություն
|
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ |
- Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել «Արֆին» Վարկային Միություն ՍՊԸ–ի կողմից:
- Վարկատուն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանի կարգով փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում՝ (համաձայն ժամանակացույցի):
|
|
Վարկի տոկոսադրույքի հաշվարկ՝Վարկի գումար՝ 1,500,000 ՀՀ դրամՎարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 24 %
Ամսվա օրերի թիվը ընդունել 30օր, տարին ընդունել 365 օր
Տոկոսը հաշվարկվում է՝ (1.500.000 X 24%)/ 365 X30 = 29589.00 ՀՀ դրամ |
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝
· ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ:
· Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, սակայն դրա կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում/մտածելու ժամանակ/ լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝
Վարկային միությունը 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյան տեղեկատվություն (քաղվածք):
Քաղվածքի տրամադրումը անվճար է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով:
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ՝
· Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:
· Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
· Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:
· Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության իրավունքի կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի ձևով կամ այն իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով: Գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:
· Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղղակում է վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում, որտեղ ջևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկերը ձևակերպվում են <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ի գրասենյակում:
<<ՈՒշադրություն՝ <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է>>:
Վերջին թարմացման ամսաթիվն է 02.06.2023 ժամը 12:29