Ավտոմեքենաների գրավադրմամբ վարկեր
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝
Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:
Վարկի գումար | 600.000-5.000.000 /առանձին դեպքում ընկերության և հաճախորդի փոխհամաձայնությամբ | |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 22% | |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 27.2-40% | |
Ժամկետը | 12-36 ամիս | |
Հաճախորդի տարիքը | 21-60 տարեկան | |
Տրամադրման վճար | տրամադրվող վարկի գումարի 3%, բայց ոչ պակաս 50.000 ՀՀ դրամից /միանվագ/ | |
Սպասարկման վճար | տրամադրված վարկի գումարի 0.5%, /ամսական/ | |
Ապահովագրավճար | Վարկի մնացորդի 3.5 % /տարեկան/ | |
Վարկ հարաբերած գրավի արժեք
առավելագույն չափը |
Մինչև 10 տարվա արտադրության ավտոմեքենաների լիկվիդացիոն արժեքի /վարկ/գրավ հարաբերակցության/ մինչև 50 %-ը10-ից ավելի մինչև 15 տարվա արտադրության ավտոմեքենաների լիկվիդացիոն արժեքի /վարկ/գրավ հարաբերակցության/ մինչև 30 %, /անհրաժեշտության դեպքում կախված եկամուտների չափից և վարկ հարաբերած գրավ արժեքից կարող է պահանջվել մինչև 2 երաշխավորող անձ/: | |
Հայտի ուսումնասիրման վճար | 5000 դրամ | |
Տույժեր |
|
|
Վարկի վճարման ձևը | Անուիտետ | |
Վարկի տոկոսագումարների հաշվարկման եղանակ | Վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ | |
Վարկի տրամադրման ձևը | Կանխիկ | |
Վարկային պարտավորությունների մարման հերթականություն |
1. դատական ծախսեր (առկայության դեպքում) 2. տույժեր և տուգանքներ 3. տոկոսագումար 4. սպասարկման վճար (առկայության դեպքում) 5. վարկի գումար |
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ | · Դիմում-հայտարարագրի վերաբերյալ որոշումը՝ առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում· Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելը՝ առավելագույնը երկօրյա ժամկետում | |
Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում |
· Տույժ սահմանված չէ · Տոկոսները հաշվարկվում են փաստացի օգտագործված օրերի համար |
|
Վճարումների արժույթ /վարկի գումար, տոկոսագումար,տույժեր, տուգանքներ, սպասարկման վճար, վարկի տրամադրման վճար և այլ վճարներ/ | ՀՀ դրամ | |
Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ
1. ՃՈ` 4.000 ՀՀ դրամ 2.Նոտարական ծախսեր՝ 10.000 ՀՀ դրամ 3.Գույքի գնահատում՝ 10.000 ՀՀ դրամ |
Վարկ ստանալու համարանհրաժեշտ փաստաթղթերն են
. հաճախորդի անձնագիր, սոց. քարտ, . շարժական գույքի տեխ.անձնագրի բնօրինակ, . երաշխավորող անձի /անհրաժեշտության դեպքում/ անձնագիր, սոց. քարտ, . սահմանափակումների մասին տեղեկանք /ՃՈ/, . գույքի գնահատման ակտ, . տարեկան ապահովագրություն վարկի մնացորդի հաշվարկով /Կասկո/, . համատեղ սեփականության դեպքում բոլոր սեփականատերերի համաձայնությունը, . համասեփականատերերի անձնագիր, սոց. քարտ և այլ փաստաթղթեր: · տեղեկանք եկամուտների վերաբերյալ · տեղեկանք կամ քաղվածք այլ բանկերից՝ արտերկրից հաճախորդի ստացած դրամական հոսքերի վերաբերյալ /առկայության դեպքում/ · հայտարարություն սեփական գույքի վարձակալությունից ստացված կամ այլ եկամուտների վերաբերյալ /առկայության դեպքում/ * սոց քարտ չունենալու դեպքում տեղեկանք հանրային ծառայութունների համարանիշ չստանալու մասին: * ՙՙԱրֆին՚՚ վարկային միություն ՍՊԸ-ն ՙՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚՚ ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից ՙՙՃանաչիր քո հաճախորդին՚՚ (ՙՙKnow your customer՚՚) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում): |
|
Այլ պայմաններ | *Հաճախորդը և/կամ երաշխավորողը պետք է ունենան պաշտոնական եկամուտ՝ չընդհատվող 6 ամսվա աշխատանքային փորձ
* Ցանկալի է, որ հաճախորդը և/կամ երաշխավորը ունենան սէփականության իրավունքով իրենց պատկանող գույք /անշարժ, շարժական/: |
|
Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններ
· Բարի համբավը · Չունի ժամկետանց պարտավորություններ · Բավարար եկամտի աղբյուրի առկայություն: Բավարար Եկամտի աղբյուր է համարվում, եթե հաճախորդի եկամուտները ապահովում են իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձը և գրաֆիկ-պարտավորագրով սահմանված վճարների գումարը /տաս տոկոս շեղումով/ · ԱՔՌԱ բյուրոյից ՍՊ3-ի ամբողջական զեկույցով, վերջին 1 տարվա ընթացքում ընդամենը ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 35 օրը · Երաշխավորողի դեպքում ՍՊ3 ամբողջական զեկույցով վերջին 1 տարվա ընթացքում ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 35 օրը: |
Վարկի մերժման գործոններ
· Վատ վարկային պատմություն՝ ընթացիկ ժամկետանց պարտավորությունների պատճառով, համաձայն ՀՀԿԲ վարկային ռեգիստրի, կամ այլ վարկային բյուրոներից տեղեկատվության · Հաճախորդի ոչ վարկարժան լինելը · Անարժանահավատ փաստաթղթերի ներկայացում · Այլ գործոններ |
|
Վարկի տոկոսադրույքի հաշվարկ՝
Վարկի գումար՝ 5.000.000 ՀՀ դրամ Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 22 % Ամսվա օրերի թիվը ընդունել 30 օր, տարին ընդունել 365 օր Տոկոսը հաշվարկվում է՝ (5.000.000 X 22%)/ 365 X 30 = 90.410,95 դրամ |
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝
- ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ:
- ՎԱՐԿԱՌՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԼՈՒԾԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱ ԿՆՔՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՅՈԹ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ/ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ/ ԼՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՈՒՄ Է ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍՆԵՐԸ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ:
- ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ (ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05:), ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝
Վարկային միությունը 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյան տեղեկատվություն (քաղվածք):
Քաղվածքի տրամադրումը անվճար է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով:
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ՝
· Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
· Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:
· Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության իրավունքի կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի ձևով կամ այն իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով: Գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:
· Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղղակում է վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում, որտեղ ջևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկերը ձևակերպվում են <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ի գրասենյակում:
* Կատարվում են նաև վարկերի տեղափոխում ( հաջորդող գրավ ) համաձայն ընկերությունում գործող սակագների:Վարկերի երկարաձգման, տեղեկանքների և այլ ոչ ֆինանսական ծառայությունների համար կատարվող վճարները գանձվում են համաձայն ընկերությունում գործող սակագների:
Ոչ ֆինանսական ծառայություններ
ԱՆՎԱՆՈւմ | ՀՀ դրամ |
Գրավ դրված գույքի վարձակալության համաձայնության տրամադրում | 10,000 |
Պայմանագրով նախատեսված ամենամսյա վճարման օրվա փոփոխություն | 15,000 |
Գրավի առարկայի և սեփականատիրոջ փոփոխության համաձայնագիր, երբ գույքը մնում է գրավադրված ընկերության օգտին | 30,000 |
Գործող և մարված վարկերի համար տեղեկանքի տրամադրում | 3,000 |
Մարված վարկերի համար քաղվածքի տրամադրում | 2,000 |
Աուդիտի համար այլ կազմակերպությունների մնացորդների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում |
10,000 |
<<ՈՒշադրություն՝ <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է>>:
Վերջին թարմացման ամսաթիվն է 27.12.2021 ժամը 16:10