Բիզնես վարկեր 5-15 միլիոն

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝

Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:  

Վարկի նպատակը * Շրջանառու միջոցների ձեռքբերում,
* Հիմնական միջոցների ձեռքբերում,
* Գործառնական ծախսերի կատարում,
* Ձեռնարկատիրական (բիզնես) գործունեության հետ կապված նպատակներ
Վարկառուի ռեզիդենտություն և գործունեություն ՀՀ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, ովքեր կայուն եկամուտներ են ստանում իրենց Ձեռնարկատիրական գործունեությունից (առնվազն 6 ամսյա գրանցում ունեցող և գործուներություն իրականացնող): Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի:
Վարկի գումար 5.000.001-15.000.000 ՀՀ դրամ
Վարկի անվանական տոկոսադրույք 16.5%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 30.8-34.6 %
Ժամկետը 12-60 ամիս (12 – 48 ամիս` շրջանառու միջոցների ձեռքբերման համար, 12 – 60 ամիս՝ հիմնական միջոցների և այլ ձեռնարկատիրական (բիզնես) նպատակների համար)
Հաճախորդի տարիքը  21-65 տարեկան
Տրամադրման վճար Վարկի գումարի  2%
Սպասարկման վճար/

Վարկի գումարի մնացորդի վրա

 

ամսական 0.8% վարկի գումարի մնացորդի
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման

վճար

15.000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ
Վարկի վճարման ձևը Անուիտետ
Արտոնյալ ժամանակաշրջան Յուրաքանչյուր 12 ամսում հասանելի է մինչև 4 ամիս արտոնյալ ժամանակաշրջան *
Զուգահեռ վարկեր / Փոխկապակցված անձանց տրամադրված վարկեր Ընդհանուրը 3 զուգահեռ վարկ՝ բոլոր վարկերի հանրագումարը մինչև 15.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով
Վարկի ապահովվածություն Երեք աշխավոր և/կամ անշարժ գույքի և/կամ ավտոմեքենայի և/կամ շրջանառու միջոցների գրավ:
Երաշխավորողների տարիքը՝ 21-65 տարեկան:
Ցանկացած դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ՝ Համապարտ երաշխավոր:
Բացակայության դեպքում համապարտ երաշխավորը կարող է փոխարինվել արտաքին երաշխավորողով՝ սուբսիդիար երաշխավորով:
Սուբսիդիար երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներն են`տրամադրվող վարկի գումարին համադրելի կայուն եկամտի (աշխատավարձ և/կամ եկամուտների հաշվի քաղվածք և/կամ ձեռնարկատիրություն և/կամ լիկվիդային սեփականություն և/կամ փոխադրամիջոց և/կամ անշարժ գույքի) առկայություն և այլն: Յուրաքանչյուր մեկ երաշխավորը կարող է փոխարինվել, վարկի գումարի առնվազն 50%-ի ապահովում անշարժ գույքով (լիկվիդային արժեք) և/կամ տրանսպորտային միջոցի գրավով (լիկվիդային արժեք): Հաճախորդի ձեռնարկատիրական (բիզնես) գործունեությունում առկա այլ անձանց մասնակցության (փայատիրության) առկայության դեպքում անկախ վարկի գումարի չափից, տվյալ մասնակցի երաշխավորությունը հանդիսանում է վարկի ապահովման պարտադիր պայման:
Անհրաժեշտության դեպքում վարկային կոմիտեի կողմից կարող է պահանջվել որպես լրացուցիչ ապահովվածության տարատեսակ՝ հավելյալ երաշխավորողներ և/կամ գրավ:
Վարկի վաղաժամկետ մարման պայմանները 1.Պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման, այդ թվում՝ Վարկի ամբողջական կամ մասնակի մարման դեպքում Վարկառուն վճարում է տուգանք ժամկետից շուտ մարված գումարի 2% (երկու) տոկոսի չափով, որպես Վարկատուի չստացած սպասվելիք եկամուտների մասնակի հատուցում:

2.Այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է, ավել մարված վարկի գումարին համապատասխան համամասնորեն նվազում են վարկի հետագա ամսվա (ամիսների) մարման ենթակա միայն տոկոսագումարները:

3.Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելու դեպքում Վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվարկված սպասարկման և այլ վճարները, տոկոսները և վարկը:

4.Վարկը մասնակի վաղաժամկետ մարելու դեպքում վճարված գումարից գանձվում է Վարկառուի Մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ այն դեպքում, երբ վճարված գումարն ավել է առաջիկա մարման ենթակա գումարի չափից, ապա այդ ավել մասն ուղղվում է վարկի մարմանը՝ բացառությամբ Պայմանագրի 6. կետով նախատեսված դեպքի: Այդ դեպքում վարկի Մարման ժամանակացույցով սահմանված հետագա վճարման ենթակա տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդային գումարի հանդեպ և ավել մարված վարկի գումարին համապատասխան նվազում է վարկի հետագա ամսվա/ամիսների մարման ենթակա տոկոսագումարները: Նշված դեպքում Վարկառուն տեղեկացվում է այն մասին, որ վաղաժամկետ մարման հետևանքով փոփոխվել է հետագա մարումների ժամանակացույցը և որ նոր մարումներով ժամանակացույց ստանալու, ինչպես նաև հերթական մարման վերաբերյալ տեղեկանալու համար մեկ աշխատանքային օր հետո Վարկառուն կարող է դիմել Վարկատուին։ Վարկառուի կողմից նոր ժամանակացույցը փոստային կապի միջոցով ստանալու եղանակի ընտրության դեպքում Վարկատուն այն տրամադրում է (ուղարկում է) Վարկառուին 3-5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված դեպքում մարման նոր ժամանակացույցը Վարկառուին կարող է տրամադրվել (ուղարկվել) միայն Վարկատուի համապատասխան աշխատակցի կողմից միակողմանի ստորագրված և դրոշմված տեսքով՝ առանց Վարկառուի ստորագրության։

5.Վճարված գումարը Վարկառուի Մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը մարելու համար անբավարար լինելու դեպքում՝ նախ մարվում են սպասարկման և այլ վճարները, այնուհետև տոկոսները, որից հետո՝ վարկը:

6.Վարկառուն իրավունք ունի վճարել Մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների գումարները` պահանջելով, որ տվյալ դեպքում առաջին հերթին մարվեն՝ հետագա ամիսների սպասարկման և այլ վճարները, այնուհետև՝ վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսները, որից հետո՝ վարկի մնացորդային գումարի հանդեպ հաշվարկվող հետագա ամիսների տոկոսները, և վերջում՝ հետագա ամիսների վարկի գումարը, կամ նշելով մարումների կատարման այլ հաջորդականություն: Նման պահանջ չներկայացնելու դեպքում գործում է Պայմանագրի 4. կետով սահմանված կանոնը։

7.Այն դեպքում, երբ Վարկառուն Պայմանագրի 6. կետով սահմանված կարգով հետագա ամիսների համար կատարում է մարումներ, Մարման ժամանակացույցով նախատեսված օրերին այդ մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց:

Տուժանքներ և տոկոսներ ·         Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու և կամ մասնակի կատարելու  դեպքում վարկառուն պարտավորվում է վարկատուին վճարել տուժանք՝

·         Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով,  առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝ 91 օրից սկսած տույժերը դադարեցվում են մինչև դատական գործի հարուցումը:

·         Գործը դատարան հանձնելու հաջորդ օրվանից սկսած   օրական  տույժի հաշվեգրումը շարունակվում է մինչև 270օր, որից հետո այն դադարեցվում է:

·         Յուրաքանչյուր   ժամկետանց   օրվա համար ժամկետանց    (չվճարված   ) տոկոսագումարի նկատմամբ օրական  հաշվեգրվում է տույժ՝ 0.13%-ի չափով՝ առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝91 օրից սկսած տույժերը դադարեցվում են:

·         Գործը դատարան հանձնելու հաջորդ օրվանից սկսած   օրական  տույժի հաշվեգրումը շարունակվում է մինչև 270 օր, որից հետո այն դադարեցվում է:

·         Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի վճարման ժամկետները խախտելո՝ (ժամաանակացույցով սահանված կետանցի) դեպքում պայմանագրով նախատեսված վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց մասի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց մասի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ տարեկան 24 տոկոս (քսանչորս տոկոս) տոկոսադրույքի չափով:

·         Դատական կամ արտադատական կարգով գործընթացի պայմաններում  ևս  վարկի տոկոսների հաշվեգրումը շարունակվում է մինչև պայմանագրի ավարտը, որից հետո տոկոսների հաշվեգրումը շարունակվում է  վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ բանկային տոկոսի չափով:

·         Վարկառուի կողմից վարկի և տոկոսների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության և վճարված գումարների անբավարարության դեպքում, պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ` առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված վարկատուի ծախսերը, այնուհետև սպասարկման վճարները, հաշվեգրված տուժանքները, տոկոսները և վարկի գումարը:

Վարկի տրամադրման ժամկետ Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրում (հաճախորդի կողմից տրամադրված ամբողջական փաթեթի առկայության դեպքում), իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրում:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 1. Իրավաբանական անձի դեպքում

* Պետական ռեգիստրի վկայական ներդիր

*Կանոնադրություն

* Հարկային կոդ՝ ՀՎՀՀ

* Տնօրենի,բաժնետերերի անձնագրեր/նույնականացման քարտ

* Վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններ

* Լիազորված մարմնի որոշում վարկի համար դիմելու և (ընկերության գույքը որպես գրավ տրամադրելու) վերաբերյալ,

*  Երաշխավորների անձնագրեր/նույնականացման քարտեր և սոց. քարտ, եկամտի /սեփականության/ վերաբերյալ փաստաթղթեր,

*Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով)

2   Անհատ ձեռնարկատիրոջ  դեպքում

* Պետական ռեգիստրի վկայական

* Անհատ ձեռնարկատիրոջ և երաշխավորի անձնագիր/նույնականացման քարտ

*  Ամուսնության վկայական /առկայության դեպքում/

* Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով):

Վարկի տրամադրման ժամկետ Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրում,

իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրում:

Վարկի մերժման գործոններ
  • Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված պարտավորությունների`(վարկեր, երաշխավորություններ) առկայություն
  • Վարկունակության անբավարար մակարդակ,
  • Գրավի և/կամ երաշխավորության  բացակայություն
  • Բացասական վարկային պատմություն
  • Անբավարար եկամուտներ
  • Այլ  ռիսկեր
Վարկի տրամադրման դրական    գործոններ  

  • Դրական վարկային պատմության առկայություն`
  • Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված պարտավորությունների` (վարկեր, երաշխավորություններ)  բացակայություն
  • Վարկունակության բավարար մակարդակ
  • Գրավի և/կամ երաշխավորության առկայություն
  • Սեփականության առկայություն
  • Բավարար եկամուտներ
  • Գործունեության թափանցիկություն

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
  • Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել «Արֆին» Վարկային Միություն ՍՊԸ–ի կողմից:
  • Վարկատուն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանի կարգով փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում՝ (համաձայն ժամանակացույցի):
* Արտոնյալ ժամանակաշրջան՝ *  ժամանակահատված, որի ընթացքում չի կատարվում(կախված հաճախորդի գործունեության տեսակի ռանձնահատկությունից)

վարկի տոկոսագումարների (այլ վճարների) և մայր գումարի վճարում կամ կատարվում է միայն տոկոսագումարների (այլ վճարների) վճարում:

Այս վարկատեսակի համար Արտոնյալ մարումը  կազմված միայն տոկոսագումարից և սպասարկման վճարից :

Տրանշ Տրանշ՝ հաստատվում է ընդհանուր վարկ մեկ վարկային պայմանագիր կնքելով, սակայն տրամադրումը կատարվում է մասնակի, յուրաքանչյուր տրանշի համար նախօրոք հաստատված պայմանների կատարումից հետո:
Տրանշերով վարկի հաստատման դեպքում գրավի պայմանագիրը կարող է կնքվել վարկի ամբողջ գումարի չափով, կամ յուրաքանչյուր տրանշի համար առանձին: Ցանկացած տրանշի վերջին մուծման օրը չի կարող ավելի ուշ լինել նախօրոք հաստատված վարկի ժամկետից: Առաջին և վերջին տրանշի միջև տրամադրման առավելագույն ժամկետը – 6 ամիս:

 

Վարկի տոկոսադրույքի հաշվարկ՝Վարկի գումար՝ 1,500,000 ՀՀ դրամՎարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 24 %

Ամսվա օրերի թիվը ընդունել 30օր, տարին ընդունել 365 օր

Տոկոսը հաշվարկվում է՝ (1.500.000 X 24%)/ 365 X30 = 29589.00 ՀՀ դրամ

 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝

·         ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ: 

·         Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, սակայն դրա կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում/մտածելու ժամանակ/ լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան:

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝

Վարկային միությունը 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյան տեղեկատվություն (քաղվածք):

Քաղվածքի տրամադրումը անվճար է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ՝

·         Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է  ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:

·         Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝

·         Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:

·         Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման    մասին:  Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության   իրավունքի      կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին     իրացնելու    գրավի առարկան    ուղղակի վաճառքի ձևով    կամ   այն   իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով:    Գրավի    հաշվին    պարտավորությունները   մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում  բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:

·         Վարկային    պարտավորությունները   չկատարելու   կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղղակում է վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում, որտեղ ջևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկերը ձևակերպվում են <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ի գրասենյակում:

<<ՈՒշադրություն՝ <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է>>: 

Վերջին թարմացման ամսաթիվն է 19.01.2024 ժամը 15:54