Պրոգրես վարկեր

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝

Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:  

 

Վարկի նպատակը *Շրջանառու միջոցների ձեռքբերում,
* Հիմնական միջոցների ձեռքբերում,
* Գործառնական ծախսերի կատարում,
* Ձեռնարկատիրական (բիզնես) և գյուղատնտեսական գործունեության հետ կապված այլ նպատակներ
Վարկառուի ռեզիդենտություն և գործունեություն ՀՀ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված Ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, ովքեր կայուն եկամուտներ են ստանում իրենց ձեռնարկատիրական, գյուղատնտեսական, տնայնագործական և գործարքային աշխատանքային գործունեությունից: Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի:
Վարկի գումար 400.000-4.000.000 ՀՀ դրամ
Վարկի անվանական տոկոսադրույք 0%
Տարեկան փաստացի տոկոսադրույք  39.3 %
Ժամկետը 12-48 ամիս
Հաճախորդի տարիքը  21-65 տարեկան
Տրամադրման վճար Վարկի գումարի  0%
Սպասարկման վճար Վարկի գումարի մնացորդի 2.8 % /ամսական/
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման

վճար

15.000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ
Վարկի վճարման ձևը Անուիտետ
Արտոնյալ ժամանակաշրջան Չի տրամադրվում
Զուգահեռ վարկեր / Փոխկապակցված անձանց տրամադրված վարկեր Ընդհանուրը 3 զուգահեռ վարկ՝ բոլոր վարկերի հանրագումարը մինչև 15.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով
Վարկի ապահովվածություն ·         Մինչև 500.000 ՀՀ դրամ վարկի դեպքում –մեկ երաշխավոր:

·         500.001-2.000.000 ՀՀ դրամ վարկի դեպքում – երկու երաշխավոր:

.         2.000.001-4.000.000 ՀՀ դրամ վարկի դեպքում – երեք երաշխավոր և/կամ անշարժ գույքի, փոխադրամիջոցի գրավ:

Երաշխավորողների տարիքը՝ 21-65 տարեկան:
Ցանկացած դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ՝ Համապարտ երաշխավոր:
Բացակայության դեպքում համապարտ երաշխավորը կարող է փոխարինվել արտաքին երաշխավորողով՝ սուբսիդիար երաշխավորով:
Սուբսիդիար երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներն են`
տրամադրվող վարկի գումարին համադրելի կայուն եկամտի (աշխատավարձ և/կամ եկամուտների հաշվի քաղվածք և/կամ ձեռնարկատիրություն և/կամ լիկվիդային սեփականություն և/կամ փոխադրամիջոց և/կամ անշարժ գույքի) առկայություն և այլն: Յուրաքանչյուր մեկ երաշխավորը կարող է փոխարինվել, վարկի գումարի առնվազն 50%-ի ապահովում անշարժ գույքով (լիկվիդային արժեք) և/կամ տրանսպորտային միջոցի գրավով (լիկվիդային արժեք): Հաճախորդի ձեռնարկատիրական (բիզնես) գործունեությունում առկա այլ անձանց մասնակցության (փայատիրության) առկայության դեպքում անկախ վարկի գումարի չափից, տվյալ մասնակցի երաշխավորությունը հանդիսանում է վարկի ապահովման պարտադիր պայման:
Անհրաժեշտության դեպքում վարկային կոմիտեի կողմից կարող է պահանջվել որպես լրացուցիչ ապահովվածության տարատեսակ՝ հավելյալ երաշխավորողներ և/կամ գրավ:

Վարկի վաղաժամկետ մարման պայմանները Վարկառուն, առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները:

Ընդ որում.

✔ Վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները, սպասարկման վճար, այլ վճարները և վարկի գումար,

✔ Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում`

·         գանձվում է վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ եթե կատարվող վճարումը գերազանցում է առաջիկա մարմանը ենթակա գումարի չափը, ապա այդ գերազանցող մասն ուղղվում է հետագա ամիսների վարկի մարմանը:

·         Այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը, ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ`

1.Պետական տուրք (եթե առկա է) 2. Տույժեր/տուգանքներ 3.սպասարկման և այլ վճարներ 4. տոկոսներ  5.Մայր գումար

✔ Վարկառուն իր ցանկությամբ կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները, սակայն այդ դեպքում անհրաժեշտ է կազմակերպությանը ներկայացնել գրավոր դիմում:

Այդ դեպքում մարումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ.

1. հետագա ամիսների սպասարկման և այլ վճարներ,

2. հետագա ամիսների համար հաշվարկվելիք տոկոսներ (կանխավճար),

3.  հետագա ամիսների վարկի մայր գումար:

Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց մարման ժամանակացույցով նախատեսված օրերին:

Տուժանքներ և տոկոսներ ·         Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու և կամ մասնակի կատարելու  դեպքում վարկառուն պարտավորվում է վարկատուին վճարել տուժանք՝

·         Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով,  առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝ 91 օրից սկսած տույժերը դադարեցվում են մինչև դատական գործի հարուցումը:

·         Գործը դատարան հանձնելու հաջորդ օրվանից սկսած   օրական  տույժի հաշվեգրումը շարունակվում է մինչև 270օր, որից հետո այն դադարեցվում է:

·         Յուրաքանչյուր   ժամկետանց   օրվա համար ժամկետանց    (չվճարված   ) տոկոսագումարի նկատմամբ օրական  հաշվեգրվում է տույժ՝ 0.13%-ի չափով՝ առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝91 օրից սկսած տույժերը դադարեցվում են:

·         Գործը դատարան հանձնելու հաջորդ օրվանից սկսած   օրական  տույժի հաշվեգրումը շարունակվում է մինչև 270 օր, որից հետո այն դադարեցվում է:

·         Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի վճարման ժամկետները խախտելու՝ (ժամաանակացույցով սահանված կետանցի) դեպքում պայմանագրով նախատեսված վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց մասի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց մասի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ տարեկան 24 տոկոս (քսանչորս տոկոս) տոկոսադրույքի չափով:

·         Դատական կամ արտադատական կարգով գործընթացի պայմաններում  ևս  վարկի տոկոսների հաշվեգրումը շարունակվում է մինչև պայմանագրի ավարտը, որից հետո տոկոսների հաշվեգրումը շարունակվում է  վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ բանկային տոկոսի չափով:

·         Վարկառուի կողմից վարկի և տոկոսների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության և վճարված գումարների անբավարարության դեպքում, պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ` առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված վարկատուի ծախսերը, այնուհետև սպասարկման վճարները, հաշվեգրված տուժանքները, տոկոսները և վարկի մայր գումարը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ Անհատ ձեռնարկատեր
Պետական գրանցման վկայականը
Վարկառուի և երաշխավորների նույնականացման քարտերը կամ վերջիններիս անձնագրերը և սոցիալական քարտերը
Հաճախորդի և երաշխավորների էլեկտրոնային փոստի հասցեներ
Իրավաբանական անձ
Պետական գրանցման վկայականը, տնօրենի ներդիրը
Տնօրենի, բաժնետերերի և երաշխավորների նույնականացման քարտերը կամ վերջիններիս անձնագրերը և սոցիալական քարտերը
Իրավաբանական անձի մասնակիցների պետական գրանցման վկայականի, կանոնադրության և հարկային կոդի պատճենները
Հաճախորդի և երաշխավորների էլեկտրոնային փոստի հասցեներՏնայնագործ կամ գործարքային աշխատող Վարկառուի և երաշխավորների նույնականացման քարտերը կամ վերջիններիս անձնագրերը և սոցիալական քարտերը
Հաճախորդի և երաշխավորների էլեկտրոնային փոստի հասցեներ
Լրացուցիչ
Հաճախորդի և երաշխավորների եկամուտները հաստատող փաստաթղթեր
Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի:
Վարկի տրամադրման ժամկետ Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրում,

իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրում:

Վարկի մերժման գործոններ * Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված պարտավորությունների`(վարկեր, երաշխավորություններ) առկայություն
* Վարկունակության անբավարար մակարդակ,
* Գրավի և/կամ երաշխավորության բացակայություն
* Բացասական վարկային պատմություն
* Անբավարար եկամուտներ
* Այլ ռիսկեր
Վարկի տրամադրման դրական    գործոններ * Դրական վարկային պատմության առկայություն`
* Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված պարտավորությունների` (վարկեր, երաշխավորություններ) բացակայություն
* Վարկունակության բավարար մակարդակ
* Գրավի և/կամ երաշխավորության առկայություն
* Սեփականության առկայություն
* Բավարար եկամուտներ
* Գործունեության թափանցիկություն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
  •   Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել «Արֆին» Վարկային Կազմակերպություն ՍՊԸ–ի կողմից:
  •  Վարկատուն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանի կարգով փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում՝ (համաձայն ժամանակացույցի):
Վարկի տոկոսադրույքի հաշվարկ՝Վարկի գումար՝ 1,500,000 ՀՀ դրամՎարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 24 %

Ամսվա օրերի թիվը ընդունել 30օր, տարին ընդունել 365 օր

Տոկոսը հաշվարկվում է՝ (1.500.000 X 24%)/ 365 X30 = 29589.00 ՀՀ դրամ

 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝

·         ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ: 

·         Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, սակայն դրա կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում/մտածելու ժամանակ/ լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան:

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝

Վարկային միությունը 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյան տեղեկատվություն (քաղվածք):

Քաղվածքի տրամադրումը անվճար է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ՝

·         Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է  ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:

·         Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝

·         Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:

·         Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման    մասին:  Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության   իրավունքի      կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին     իրացնելու    գրավի առարկան    ուղղակի վաճառքի ձևով    կամ   այն   իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով:    Գրավի    հաշվին    պարտավորությունները   մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում  բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:

·         Վարկային    պարտավորությունները   չկատարելու   կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղղակում է վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում, որտեղ ջևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկերը ձևակերպվում են <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ի գրասենյակում:

<<ՈՒշադրություն՝ <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է>>: 

Վերջին թարմացման ամսաթիվն է 08.01.2024 ժամը 11:36