Առևտրային /բիզնես/ վարկեր |
||
Վարկի արժույթ | ԱՄՆ դոլար | |
Վարկի գումար | 1500-15.000 ԱՄՆ դոլար
/առանձին դեպքում գումարի չափը որոշվում է հաճախորդի և ընկերության փոխհամաձայնությամբ/ |
|
Վարկի անվանական տոկոսադրույք | 15% | |
Վարկի ժամկետ | 1-5 տարի | |
Վարկի սպասարկման վճար | Չկա | |
Վարկի տրամադրման վճար | Չկա | |
Վարկի հայտի ուսումնասիրության վճար | Չկա | |
Գույքի ապահովագրություն | Չկա | |
Վարկի կանխիկացման վճար | 0,6% | |
Վարկի տոկոսագումարների հաշվարկման եղանակ | Վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ | |
Գրավի առարկա | Բնակարան, կամ բնակելի տուն | |
Վարկ հարաբերած գրավի արժեք առավելագույն չափը | Շուկայական արժեքի մինչև 80% | |
Վարկի տրամադրման ձևը | Կանխիկ, միանվագ կամ անկանխիկ | |
Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարում | Ամսական հավասարաչափ | |
Վարկային պարտավորությունների մարման հերթականություն | 1. դատական ծախսեր (առկայության դեպքում)
2. տույժեր և տուգանքներ 3. տոկոսագումար 4. սպասարկման վճար (առկայության դեպքում) 5. վարկի գումար |
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ | · Դիմում-հայտարարագրի վերաբերյալ որոշումը՝ առավելագույնը երկշաբաթյա ժամկետում
· Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելը՝ առավելագույնը երկօրյա ժամկետում · Վարկի տրամադրում՝ մեկշաբաթյա ժամկետում հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո /բացառությամբ ընկերությունից չկախված հանգամանքներից |
|
Ժամկետանց մայր գումարի տույժ | Վարկի ժամկետանց մայր գումարի վրա օրական կտրվածքով աշխատում է 0,13% տույժ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև պարտավորությունների վերջնական կատարումը: | |
Ժամկետանց տոկոսագումարի տույժ | Վարկի ժամկետանց տոկոսագումարի վրա օրական կտրվածքով աշխատում է 0,13% տույժ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև պարտավորությունների վերջնական կատարումը: | |
Տուգանք | Չկա | |
Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում՝ | · տույժ սահմանված չէ
· Տոկոսները հաշվարկվում են փաստացի օգտագործված օրերի համար |
|
Վճարումների արժույթ | · Վարկի գումար ՝ ԱՄՆ դոլար
· Տոկոս, տույժ, տուգանք ՝ ՀՀ դրամ ԿԲ-ի փոխարժեքով |
|
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
· Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները: · Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության իրավունքի կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի ձևով կամ այն իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով: Գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ: · Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկությունները գրանցվում են վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում, որտեղ ջևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: · Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա |
||
Վարկի տոկոսադրույքի հաշվարկ՝
Վարկի գումար՝ 15.000 ԱՄՆ դոլար Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 17% Ամսվա օրերի թիվը ընդունել 30օր, տարին ընդունել365 օր Տոկոսը հաշվարկվում է՝ (15.000 X 17%)/ 365 X30 = 209,59 դոլար Ենթադրենք,որ վարկառուի վճարման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված փոխարժեքը՝ 1 ԱՄՆ դոլարը՝ 450 դրամ , ապա հաճախորդը վճարում է տոկոս՝ 209,59 X 450=94.315,5 դրամ |
||
Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններ
· Բարի համբավը · Չունի ժամկետանց պարտավորություններ Բավարար եկամտի աղբյուրի առկայություն: Բավարար Եկամտի աղբյուր է համարվում, եթե հաճախորդի եկամուտները ապահովում են իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով ՀՀ-ում սահմանված մինիմալ աշխատավարձը և գրաֆիկ-պարտավորագրով սահմանված վճարների գումարը /տաս տոկոս շեղումով/ |
Վարկի մերժման գործոններ
· Վատ վարկային պատմություն՝ ընթացիկ ժամկետանց պարտավորությունների պատճառով, համաձայն ՀՀԿԲ վարկային ռեգիստրի, կամ այլ վարկային բյուրոների տեղեկատվության · Գրավի ոչ համարժեք լինելը · Հաճախորդի ոչ վարկարժան լինելը Անարժանահավատ փաստաթղթերի ներկայացում Այլ գործոններ |
|
Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ
1.Կադաստրի ծախսեր` 38.000 ՀՀ դրամ 2.Նոտարական ծախսեր՝ 15.000-25.000 ՀՀ դրամ 3.Անշարժ գույքի գնահատում՝ 15.000-35.000 ՀՀ դրամ |
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են. ա) Դիմում-հայտարարագիր գործադիր տնօրենի անունով, որտեղ նշվում է պահանջվող վարկի սահմանաչափը, ժամկետը, տոկոսադրույքը, նպատակը, վարկի վերադարձելիության միջոցը,բ) Տեղեկանք ՀՀ հարկային մարմինների կողմից, բյուջեի նկատմամբ պարտքերի վերաբերյալ.գ) Պետռեգիստրի վկայական.դ) Հարկային կոդ.ե) Կանոնադրություն.զ) Պետ ռեգիստրից տեղեկանք կանոնադրության վերջին փոփոխությունների և տնօրենի նշանակման վերաբերյալ.է) Տեղեկանք բանկից հաշվի շարժի վերաբերյալ.ը) Ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, հաստատված հարկային մարմինների կողմից.թ) Ընկերության կառավարման համապատասխան մարմնի որոշումից քաղվածք վարկ ստանալու վերաբերյալ:ժ) Սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք անշարժ գույքի պետական կադաստրի տարածքային ստորաբաժանումից.ի) Գույքի գնահատման եզրակացություն համապատասխան լիցենզավորում ունեցող կազմակերպության կողմից. լ) Ընկերության կողմից անհրաժեշտ համարվող այլ փաստաթղթեր: |
|
Վարկերի երկարաձգման, տեղեկանքների և այլ ոչ ֆինանսական ծառայությունների համար կատարվող վճարները գանձվում են համաձայն ընկերությունում գործող սակագների:
* Կատարվում են նաև վարկերի տեղափոխում ( հաջորդող գրավ ) համաձայն ընկերությունում գործող սակագների:
Վարկերը ձևակերպվում են <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ի գրասենյակում:
<<ՈՒշադրություն՝ <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է>>:
Հասցե` Փ. Բուզանդի 1շ., 1/1, հեռ. 54-53-04, 54-53-07, 54-24-38
Վերջին թարմացման ամսաթիվն է 14.08.2019 ժամը 18:11