Սպառողական վարկեր
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝
Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:
Վարկի գումար | 200.001-1.500.000 ՀՀ դրամ | |
Վարկի անվանական տոկոսադրույք | 24% | |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 33-74% | |
Ժամկետը | 3-12 ամիս | |
Հաճախորդի տարիքը | 21-60 տարեկան | |
Տրամադրման վճար | Վարկի գումարի 3%, բայց ոչ պակաս 5000 դրամից | |
Սպասարկման վճար | վարկի գումարի 0.2%, բայց ոչ պակաս 1000 դրամից /ամսական/ | |
Հայտի ուսումնասիրման վճար | 5000 դրամ | |
Տույժեր |
|
|
Վարկի վճարման ձևը | Անուիտետ | |
Վարկի տոկոսագումարների հաշվարկման եղանակ | Վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ | |
Վարկի տրամադրման ձևը | Կանխիկ | |
Վարկային պարտավորությունների մարման հերթականություն | 1. դատական ծախսեր (առկայության դեպքում)
2. տույժեր և տուգանքներ 3. տոկոսագումար 4. սպասարկման վճար (առկայության դեպքում) 5. վարկի գումար |
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ | · Դիմում-հայտարարագրի վերաբերյալ որոշումը՝ առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում· Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելը՝ առավելագույնը երկօրյա ժամկետում | |
Վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում | · Տույժ սահմանված չէ· Տոկոսները հաշվարկվում են փաստացի օգտագործված օրերի համար | |
Վճարումների արժույթ /վարկի գումար, տոկոսագումար, տույժեր, տուգանքներ, սպասարկման վճար, վարկի տրամադրման վճար և այլ վճարներ/ | ՀՀ դրամ | |
Այլ պայմաններ | * Ցանկալի է, որ հաճախորդը և/կամ երաշխավորը ունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող գույք /անշարժ, շարժական/:* 200.001-500.000 ՀՀ դրամ գումարի դեպքում պահանջվում է 1երաշխավոր անձ:
*500.001-ից ավելի ՀՀ դրամ գումարի դեպքում պահանջվում է մինչև 3 երաշխավորող անձ /կախված եկամուտի չափից/: *Հաճախորդը և/կամ երաշխավորողը պետք է ունենան պաշտոնական եկամուտ՝ չընդհատվող 6 ամսվա աշխատանքային փորձ |
|
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են. | · հաճախորդի անձնագիր, սոց.քարտ· տեղեկանք եկամուտի վերաբերյալ
ՙՙԱրֆին՚՚ վարկային միություն ՍՊԸ-ն ՙՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚՚ ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից ՙՙՃանաչիր քո հաճախորդին՚՚ (ՙՙKnow your customer՚՚) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում): · տեղեկանք կամ քաղվածք այլ բանկերից՝ արտերկրից հաճախորդի ստացած դրամական հոսքերի վերաբերյալ /առկայության դեպքում/ · հայտարարություն սեփական գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կամ այլ եկամուտների վերաբերյալ /առկայության դեպքում/ · երաշխավորող անձի /ֆիզիկական կամ իրավաբանական/ համապատասխան փաստաթղթեր / ֆիզ. անձի՝ անձնագիր, սոց քարտ/ · երաշխավորողի եկամուտի վերաբերյալ տեղեկանք, * սոց քարտ չունենալու դեպքում տեղեկանք հանրային ծառայութունների համարանիշ չստանալու մասին: * երաշխավորող իրավաբանական անձից պահանջվող փաստաթղթերը՝ համաձայն ընկերությունում գործող կարգերի: |
|
Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններ· Բարի համբավը
· Չունի ժամկետանց պարտավորություններ · Բավարար եկամտի աղբյուրի առկայություն: Բավարար Եկամտի աղբյուր է համարվում, եթե հաճախորդի եկամուտները ապահովում են իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձը և գրաֆիկ-պարտավորագրով սահմանված վճարների գումարը /տաս տոկոս շեղումով/ · ԱՔՌԱ բյուրոյից ՍՊ3-ի ամբողջական զեկույցով, վերջին 1 տարվա ընթացքում ընդամենը ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 35 օրը · Երաշխավորողի դեպքում ՍՊ3 ամբողջական զեկույցով վերջին 1 տարվա ընթացքում ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 40 օրը: |
Վարկի մերժման գործոններ
· Վատ վարկային պատմություն՝ ընթացիկ ժամկետանց պարտավորությունների պատճառով, համաձայն ՀՀԿԲ վարկային ռեգիստրի, կամ այլ վարկային բյուրոներից տեղեկատվության · Հաճախորդի ոչ վարկարժան լինելը · Անարժանահավատ փաստաթղթերի ներկայացում · Այլ գործոններ |
|
Վարկի տոկոսադրույքի հաշվարկ՝Վարկի գումար՝ 1,500,000 ՀՀ դրամՎարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 24 %
Ամսվա օրերի թիվը ընդունել 30օր, տարին ընդունել 365 օր Տոկոսը հաշվարկվում է՝ (1.500.000 X 24%)/ 365 X30 = 29589.00 ՀՀ դրամ |
- եթե հաճախորդը ներկայացնում է պաշտոնական եկամտի տեղեկանք հեղինակավոր կազմակերպությունից , ապա տրամադրվում է՝
1. զուտ աշխատավարձի եռապատիկի չափով վարկ, առանց երաշխավորողի ,
2. զուտ աշխատավարձի հնգապատիկի չափով 1 երաշխավորող անձի առկայությամբ:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝
· ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ:
· Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, սակայն դրա կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում/մտածելու ժամանակ/ լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝
Վարկային միությունը 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյան տեղեկատվություն (քաղվածք):
Քաղվածքի տրամադրումը անվճար է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով:
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ՝
· Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:
· Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
· Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:
· Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության իրավունքի կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի ձևով կամ այն իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով: Գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:
· Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղղակում է վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում, որտեղ ջևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկերը ձևակերպվում են <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ի գրասենյակում:
* Կատարվում են նաև վարկերի տեղափոխում ( հաջորդող գրավ ) համաձայն ընկերությունում գործող սակագների:Վարկերի երկարաձգման, տեղեկանքների և այլ ոչ ֆինանսական ծառայությունների համար կատարվող վճարները գանձվում են համաձայն ընկերությունում գործող սակագների:
<<ՈՒշադրություն՝ <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է>>:
Վերջին թարմացման ամսաթիվն է 16.08.2019 ժամը 15:37