Առցանց դիմում/հայտ
Փակել
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ

Տեղեկատվություն

Կորպորատիվ կառավարում


«Արֆինը» շարունակաբար կիրառում է կորպորատիվ կառավարման արդյունավետ մոտեցումներ՝ հիմնված Հայաստանի օրենսդրության և համաշխարհային փորձի վրա։ Մեր Տնօրենների խորհուրդը ջանասիրաբար վերահսկում և կիրառում է կառավարման լավագույն փորձը՝ ապահովելով ազնվության և արդյունավետ կառավարման ամենաբարձր չափանիշները ընկերության ներսում։

Էթիկայի կանոնակարգ


Այս Էթիկայի կանոնները սահմանում են հիմնարար սկզբունքներ և մասնագիտական չափանիշներ, որոնք կիրառելի են «Արֆինի» բոլոր շահառուների, ղեկավար մարմինների և աշխատակիցների համար։Այս փաստաթղթում ներկայացված էթիկական սկզբունքների պահպանումը հիմնարար պայման է ֆինանսական գործունեության հաջող իրականացման համար։

Շահերի բախման կառավարում


«Արֆինի» էթիկապես գրագետ գործելաոճի ամենակարևոր նախադրյալներից է անվտանգ և շահերի բախում բացառող աշխատանքային միջավայրի ստեղծումը։ Մեր աշխատակիցները պարտավոր են զերծ մնալ շահերի փաստացի կամ հնարավոր բախումներից, որոնք կարող են ներազդել նրանց դատողության կամ գործողությունների վրա։ Դա ապահովելու համար մենք ներդրել ենք կայուն կառավարման համակարգեր, որոնք նախատեսված են շահերի բախումն արդյունավետ կերպով բացահայտելու և կանխելու համար։

Հաճախորդների սպասարկում


Մեր թիմը գիտակցում է, որ «Արֆինի» բարի համբավը և էթիկական սկզբունքներին նվիրվածությունը կարևոր են մեր թանկարժեք հաճախորդների, գործընկերների և ներդրողների վստահությունը վաստակելու և պահպանելու համար։

Այս համատեքստում, մեր աշխատակիցները պարտավոր են.


Հոգ տանել միմյանց մասին


Մենք կարևորում ենք մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների ինտեգրումը մեր գործունեության մեջ՝ ստեղծելով հիմք կորպորատիվ կառավարման և էթիկական սկզբունքների գործածման համար։ Մեր նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը ոչ միայն սահմանում է մեր էթիկական դիրքորոշումը, այլև առանցքային դեր է խաղում ընկերության սոցիալական արժեքների ձևավորման գործում։
 
Արդյունքում.

Ընդդեմ խտրականությանը


Մենք ձգտում ենք ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր, որտեղ բոլոր աշխատակիցները հավասար հնարավորություններ ունեն արտահայտելու իրենց ողջ ներուժը։ Մեր մոտեցումն այս հարցին ակնառու է հավասար հնարավորությունների ապահովման և խտրականության դեմ քաղաքականության իրականացման մեջ։Մենք բացառում ենք խտրականության որևէ դրսևորում՝ ձգտելով ստեղծել աշխատավայր, որը գնահատում է բազմազանությունը և խթանում արդարություն բոլորի համար։

Թարմացված է 21-08-2024 18:46