Առցանց դիմում/հայտ
Փակել
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ

Ընկերության ղեկավարները

Ընկերության ղեկավարները

Գործադիր տնօրեն
Արարատ Ջաղացպանյան 
 
1.jpeg 11.94 KB


Արարատ Ջաղացպանյանը (MBA, PMP) հանդիսանում է «Արֆին» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրենը՝ իր հետ բերելով մասնագիտական մեծ փորձ և խորքային գիտելիքներ։ 
Նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել այնպիսի կառույցներում, ինչպիսիք են «Արարատբանկ» ԲԲԸ-ն, «Իզի Փեյ» ՍՊԸ-ն և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, որտեղ առանձնացել է  բացառիկ առաջնորդական որակներով, ինչպես նաև ռազմավարական պլանավորմանը և բիզնեսի զարգացմանը վերաբերող հմտություններով:
Արարատի փորձառությունը ներառում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ վճարային քարտերի գործառնությունները, կորպորատիվ բիզնեսի զարգացումը և ՓՄՁ-ների բանկային ծառայությունները։ Նրա նշանակալի նվաճումների թվում են մի շարք լայնածավալ նախագծերի հաջող իրականացումը և գործառնական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործընթացների պարզեցումը:
Արարատը ստացել է հաշվապահության և ֆինանսների MBA աստիճան Հայաստանի Ամերիկյան համալսարանից, ու նաև բակալավրի աստիճան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից՝ տնտեսագիտության և ձեռնարկությունների կառավարման ոլորտում։
Նա հանդիսանում է նախագծերի կառավարման հավաստագրված մասնագետ (PMP):
Արարատը հավատարիմ է  կազմակերպությունում նորարարական գաղափարների ներդրմանը՝ նպատակ ունենալով խթանել վերջինիս աճն ու առաջխաղացումը՝ նպաստելով գերազանցության մշակույթի զարգացմանը և ապահովելով «Արֆինի» ներկայությունը ոլորտի առաջատար դիրքերում։
Նրա տեսլականը և առաջնորդական հմտությունները կարևոր դեր են խաղում ընկերության ռազմավարական նպատակներին հասնելու և մրցակցային առավելությունների պահպանման հարցում:

Գլխավոր հաշվապահ
Մարինա Դարբինյան 

Մարինե Դարբինյանը ներկայումս զբաղեցնում է «Արֆին» ՈՒՎԿ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնը։ 2021թ.-ից ի վեր նա նույնատիպ պաշտոն է զբաղեցնում Lichkvaz ՓԲԸ-ում, Natural Resources Management ՓԲԸ-ում և MyCredit UCO ՍՊԸ-ում։ Բացի այդ, տիկին Դարբինյանը հանդիսանում է վերահսկիչ Micro Kapital Armenia UCO ՓԲԸ-ում։ 
Նրա մասնագիտական փորձառությունը ներառում է նշանակալի պաշտոններ GoodCredit UCO ՓԲԸ-ում 2010-ից 2020 թվականները։Այնտեղ նա սկսել է իր կարիերան որպես վարկային մասնագետ՝հասնելով գլխավոր հաշվապահի պաշտոնին, որը նա զբաղեցրել է ավելի քան վեց տարի։
 
Տիկին Դարբինյանն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի տեսական տնտեսագիտության բաժինը։Նաև 2018-ից 2023 թվականներին նա եղել է ACCA-ի ուսանող։

Գործադիր տնօրենի տեղակալ
Դավիթ Պողոսյան

bb0f8798-31b5-4924-bc5c-2d72547ec974.jpeg 13.53 KB


Դավիթ Պողոսյանը 2010 թվականից հանդիսանում է «Արֆին» ՈՒՎԿ-ի թիմի անդամ՝ սկզբում միանալով թիմին որպես վարկային մասնագետ։Այնուհետև, կազմակերպությունում իր նվիրվածության ու առաջխաղացման արդյունքում, նա ստանձնել է վարկային բաժնի ղեկավարի և, ի վերջո, «Արֆինի» գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, որը նա զբաղեցնում է արդեն ավելի քան ութ տարի։ 
Պարոն Պողոսյանը Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է՝ մասնագիտանալով համաշխարհային տնտեսությունում։



Թարմացված է 16-09-2024 11:15