ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ ֆիզիկական անձ, ով կայուն եկամուտներ է ստանում իր տնայնագործական և գործարքային աշխատանքային գործունեությունից: Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի:
Վարկի գումար
301.000-10.000.000 ՀՀ դրամ
Վարկի անվանական տոկոսադրույք
0%
Տարեկան փաստացի տոկոսադրույք
35.68%-41.05%
Ժամկետ
3-60 ամիս, 49-60 ամիսը` բացառապես անշարժ գույքի գրավադրմամբ (պայմանավորված հաճախորդի կողմից վճարման նախընտրելի օրով վարկի ժամկետը մինչև 45 օր տարբերությամբ կարող է շեղվել սահմանված ամիսների քանակից):
Հաճախորդի տարիք
21-65 տարեկան (վարկային կոմիտեի կողմից հնարավոր է փոփոխություն)
Տրամադրման վճար
Վարկի գումարի 0%
Սպասարկման վճար
3-24 ամիս` 1.8%, 25-60 ամիս` 1.85% (ամսական) վարկի մայր գումարի նկատմամբ
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման վճար
15.000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակ
Անկանխիկ
Արտոնյալ ժամանակաշրջան
Չի տրամադրվում
Զուգահեռ վարկեր / Փոխկապակցված անձանց տրամադրված վարկեր
Բոլոր վարկերի հանրագումարը մինչև 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով:
Վարկի ապահովվածություն
Երաշխավորության և ապահովվածության պահանջներ.
Մինչև 500,000 ՀՀ դրամ վարկի դեպքում՝ պահանջվում է մեկ երաշխավոր։
500,001 – 2,000,000 ՀՀ դրամ վարկի դեպքում՝ պահանջվում է առնվազն մեկ սուբսիդիար երաշխավոր։
2,000,001 – 4,000,000 ՀՀ դրամ վարկի դեպքում՝ պահանջվում է երեք երաշխավոր (առնվազն երկու սուբսիդիար) և/կամ անշարժ գույքի և/կամ փոխադրամիջոցի գրավ։
4,000,001 ՀՀ դրամ և ավել վարկի դեպքում`անշարժ գույքի գրավի և/կամ փոխադրամիջոցի և առնվազն մեկ համապարտ երաշխավորի առկայությունը պարտադիր է:
Երաշխավորների պահանջներ. Երաշխավորների տարիքը՝ 21–65 տարեկան (կարող է փոփոխվել վարկային կոմիտեի որոշմամբ)։ 2,000,001 ՀՀ դրամ և ավելի վարկերի դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ՝ որպես համապարտ երաշխավոր։ Համապարտ երաշխավորի բացակայության դեպքում այն կարող է փոխարինվել արտաքին սուբսիդիար երաշխավորով։
Սուբսիդիար երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներ. Սուբսիդիար երաշխավորը պետք է լինի՝
տրամադրվող վարկի գումարին համադրելի կայուն եկամտի աղբյուր և/կամ շահույթ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
տրամադրվող վարկի գումարին համադրելի փոխադրամիջոց և/կամ անշարժ գույք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
կամ այլ անձ, որը կարող է ունենալ էական ազդեցություն վարկային պարտավորությունների պատշաճ կատարման վրա։
Այլ պայմաններ. Յուրաքանչյուր երաշխավոր կարող է փոխարինվել՝ վարկի գումարի առնվազն 50%-ի ապահովմամբ՝ փոխադրամիջոցի գրավով (լիկվիդային արժեքով)։ Հաճախորդի տնայնագործական գործունեությունում այլ անձանց մասնակցության (փայատիրության) դեպքում, անկախ վարկի չափից, տվյալ մասնակցի երաշխավորությունը պարտադիր է։ Վերոնշյալ երաշխավորության պահանջները չեն կիրառվում անշարժ գույքով ապահովված վարկերի նկատմամբ, սակայն այդ դեպքում պարտադիր է առնվազն մեկ համապարտ երաշխավորի առկայությունը։ Անհրաժեշտության դեպքում վարկային կոմիտեն կարող է պահանջել լրացուցիչ երաշխավորներ և/կամ գրավ։ Սույն պայմաններից շեղումները կատարվում են գործադիր տնօրենի համաձայնությամբ։
Վարկի վաղաժամկետ մարման պայմանները
Վարկառուն, առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները:
Ընդ որում. ✔ Վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները, սպասարկման վճար, այլ վճարները և վարկի գումար, ✔ Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում`
գանձվում է վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ եթե կատարվող վճարումը գերազանցում է առաջիկա մարմանը ենթակա գումարի չափը, ապա այդ գերազանցող մասն ուղղվում է հետագա ամիսների վարկի մարմանը:
Այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը, ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ`
սպասարկման և այլ վճարներ,
տոկոսներ,
վարկի գումար,
✔ Վարկառուն իր ցանկությամբ կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները: Այդ դեպքում մարումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ.
հետագա ամիսների սպասարկման և այլ վճարներ,
հետագա ամիսների համար հաշվարկելիք տոկոսներ (կանխավճար),
հետագա ամիսների վարկի գումար:
Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց մարման ժամանակացույցով նախատեսված օրերին: Այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է, ավել մարված վարկի գումարին համապատասխան համամասնորեն նվազում են վարկի հետագա ամսվա (ամիսների) մարման ենթակա տոկոսագումարները և սպասարկման վճարները: Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելու դեպքում Վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվարկված սպասարկման և այլ վճարները, տոկոսները և վարկը: 4. Վարկը մասնակի վաղաժամկետ մարելու դեպքում վճարված գումարից գանձվում է Վարկառուի Մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ այն դեպքում, երբ վճարված գումարն ավել է առաջիկա մարման ենթակա գումարի չափից, ապա այդ ավել մասն ուղղվում է վարկի մարմանը՝ բացառությամբ 6. կետով նախատեսված դեպքի: Այդ դեպքում վարկի Մարման ժամանակացույցով սահմանված հետագա վճարման ենթակա տոկոսագումարները, սպասարկման վճարները հաշվարկվում են վարկի մնացորդային գումարի հանդեպ և ավել մարված վարկի գումարին համապատասխան նվազում է վարկի հետագա ամսվա/ամիսների մարման ենթակա տոկոսագումարը,սպասարկման վճարները ։ Նշված դեպքում Վարկառուն տեղեկացվում է այն մասին, որ վաղաժամկետ մարման հետևանքով փոփոխվել է հետագա մարումների ժամանակացույցը և որ նոր մարումներով ժամանակացույց ստանալու, ինչպես նաև հերթական մարման վերաբերյալ տեղեկանալու համար մեկ աշխատանքային օր հետո Վարկառուն կարող է դիմել Վարկատուին։ Վարկառուի կողմից նոր ժամանակացույցը փոստային կապի միջոցով ստանալու եղանակի ընտրության դեպքում Վարկատուն այն տրամադրում է (ուղարկում է) Վարկառուին 3-5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված դեպքում մարման նոր ժամանակացույցը Վարկառուին կարող է տրամադրվել (ուղարկվել) միայն Վարկատուի համապատասխան աշխատակցի կողմից միակողմանի ստորագրված և դրոշմված տեսքով՝ առանց Վարկառուի ստորագրության։ 5. Վճարված գումարը Վարկառուի Մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը մարելու համար անբավարար լինելու դեպքում՝ նախ մարվում են սպասարկման և այլ վճարները, այնուհետև տոկոսները (առկայության դեպքում), որից հետո՝ վարկը: 6. Վարկառուն իրավունք ունի վճարել Մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների գումարները` պահանջելով, որ տվյալ դեպքում առաջին հերթին մարվեն՝ հետագա ամիսների սպասարկման և այլ վճարները, այնուհետև՝ վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսները, որից հետո՝ վարկի մնացորդային գումարի հանդեպ հաշվարկվող հետագա ամիսների տոկոսները և վերջում՝ հետագա ամիսների վարկի գումարը, կամ նշելով մարումների կատարման այլ հաջորդականություն: Նման պահանջ չներկայացնելու դեպքում գործում է 4. կետով սահմանված կանոնը։ 7. Այն դեպքում, երբ Վարկառուն 6. կետով սահմանված կարգով հետագա ամիսների համար կատարում է մարումներ, Մարման ժամանակացույցով նախատեսված օրերին այդ մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց:
Տուգանքներ և տոկոսներ
Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու և կամ մասնակի կատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է վարկատուին վճարել տուժանք՝
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի մայր գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով:
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) տոկոսագումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով:
Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի վճարման ժամկետները խախտելու՝ (ժամաանակացույցով սահանված կետանցի) դեպքում պայմանագրով նախատեսված վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց մասի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց մասի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ ՀՀ ԿԲ կողմից հաստատված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
Դատական կամ արտադատական կարգով գործընթացի պայմաններում ևս վարկի տոկոսների (առկայության դեպքում) հաշվեգրումը շարունակվում է մինչև պայմանագրի ավարտը, որից հետո տոկոսների հաշվեգրումը շարունակվում է վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ բանկային տոկոսի չափով:
Վարկառուի կողմից վարկի և տոկոսների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության և վճարված գումարների անբավարարության դեպքում, պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ` առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված վարկատուի ծախսերը, այնուհետև հաշվեգրված տուժանքները, սպասարկման վճարները, տոկոսները (առկայության դեպքում) և վարկի գումարը:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Հաճախորդի անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ,
Երաշխավորի/ների անձնագրեր/նույնականացման քարտ/եր և սոցիալական քարտ/եր,
Գրավի (առկայության դեպքում) փաստաթղթեր,
Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով):
Վարկի տրամադրման ժամկետ
Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրում (հաճախորդի կողմից տրամադրված ամբողջական փաթեթի առկայության դեպքում), իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրում:
Վարկի մերժման գործոններ
Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված (հսկվող դասով և ավելի խիստ) պարտավորությունների` (վարկեր, երաշխավորություններ) առկայություն
Վարկունակության անբավարար մակարդակ
Գրավի և/կամ երաշխավորության բացակայություն
Բացասական վարկային պատմություն
Անբավարար եկամուտներ
Այլ ռիսկեր
Վարկի տրամադրման դրական գործոններ
Դրական վարկային պատմության առկայություն
Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված (հսկվող դասով և ավելի խիստ) պարտավորությունների` (վարկեր, երաշխավորություններ) բացակայություն
Վարկունակության բավարար մակարդակ
Գրավի և/կամ երաշխավորության առկայություն
Սեփականության առկայություն
Գործունեության թափանցիկություն
Վարկի մարման ժամանակացույց
Անուիտետային (Վարկը մարվում է մայր գումարից և սպասարկման վճարից կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով):
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ:
Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում (մտածելու ժամանակ) լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝
«Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ն 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն (քաղվածք): Քաղվածքի տրամադրումը անվճար է: Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով:
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:
Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ի կողմից:
Վարկատուն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանորեն փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում՝ (համաձայն ժամանակացույցի):
Վարկառուիր և կամ երաշխավորի գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե վերջիններս ժամանակին չկատարեն տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության իրավունքի կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի ձևով կամ այն իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով: Գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները հրապարակում է վարկային ռեգիստրում և ACRA վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը: Հաճախորդն իրավունք ունի ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հետագա վարկավորման գործընթացում:
Վարկերը ձևակերպվում են Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ի գրասենյակում կամ ներկայացուցչություններու
ՈՒշադրություն
<<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և հաճախորդի համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Տեղեկատվություն Վարկային պատմության և ՍՔՈՐ գնահատականի մասին
Ի՞նչ է վարկային պատմությունը. Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական-վարկային պարտավորությունները: Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները): Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2024 թվականի հուլիս ամսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2019 թվականի հուլիսից սկսած: Տեղեկացնում ենք նաև, որ ԱՔՌԱ վարկային բյուրոյից յուրաքանչյուր տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալը անվճար է: Կարող եք յուրաքանչյուր տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) ստանալ Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը կամ ԱՔՌԱ վարկային բյուրոյին դրանք շտկելու նպատակով:
Ի՞նչ է ՍՔՈՐԸ. Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։
Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ն վարկավորման գործընթացում կիրառում է ԱՔՌԱ ՍՊ3 ամբողջական զեկույցը, որի միջոցով հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ, նաև վերլուծվում է տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից` ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլ տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվությունները։ Ներքին վերլուծության ալգորիթմները հիմնված են մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։
Վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է` Մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը/գումարը, Հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը, Նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը, Ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը, Նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին: Ավելի մանրամասն կարող եք իմանալ անցնելով ստորև նշված հղումներով՝ abcfinance.am acra.am
Պայմանների և սակագների հաստատման ներքին իրավական ակտ
Վարկատեսակի տրամադրման և հետագա սպասարկման պայմանները ընդունված և հաստատված են` Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ի Գործադիր տնօրեն Արարատ Ջաղացպանյանի 23.04.2026թ-ի թիվ 52 կարգադրությամբ: