Առցանց դիմում/հայտ
Փակել
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ

Տեղեկատվություն

Շահերի բախման կառավարում

«Արֆինի» էթիկապես գրագետ գործելաոճի ամենակարևոր նախադրյալներից է անվտանգ և շահերի բախում բացառող աշխատանքային միջավայրի ստեղծումը։ Մեր աշխատակիցները պարտավոր են զերծ մնալ շահերի փաստացի կամ հնարավոր բախումներից, որոնք կարող են ներազդել նրանց դատողության կամ գործողությունների վրա։ Դա ապահովելու համար մենք ներդրել ենք կայուն կառավարման համակարգեր, որոնք նախատեսված են շահերի բախումն արդյունավետ կերպով բացահայտելու և կանխելու համար։

Հաճախորդների սպասարկում

Մեր թիմը գիտակցում է, որ «Արֆինի» բարի համբավը և էթիկական սկզբունքներին նվիրվածությունը կարևոր են մեր թանկարժեք հաճախորդների, գործընկերների և ներդրողների վստահությունը վաստակելու և պահպանելու համար։

Այս համատեքստում, մեր աշխատակիցները պարտավոր են.

  • Ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ՝ ունենալով անհրաժեշտ գիտելիքներ գործող օրենսդրությանը համաձայն ֆինանսական գործունեություն ծավալելու համար։
  • Հաճախորդներին ծառայություններ մատուցելիս լինել անկախ, օբյեկտիվ և արդար։ 
  • Խոհեմություն, ուշադրություն և հավատարմություն դրսևորել հաճախորդների նկատմամբ՝ ապահովելով նրանց շահերի առաջնահերթությունը։
  • Հաճախորդներին տրամադրել ամբողջական և հուսալի տեղեկատվություն մեր ծառայությունների մասին՝ մանրամասնելով ընդհանուր և անհրաժեշտ բնութագրերը։
  • Հաճախորդներին տրամադրել համապարփակ տեղեկատվություն մեր ծառայությունների և այն հանգամանքների մասին, որոնք կարող են ներազդել որոշումների  կայացման  վրա։
  • Հաճախորդների հետ շփվելիս զերծ մնալ կողմնակալությունից։
  • Խուսափել հաճախորդների նկատմամբ դիտավորյալ ապակողմնորոշող պահվածքից։
  • Կանխել կազմակերպության օրենսդրության և ներքին կարգավորող փաստաթղթերի դիտավորյալ խախտումը՝ հրաժարվելով նմանատիպ գործելակերպից։
  • Կանխել փաստերի, հայտարարությունների և գործողությունների միտումնավոր խեղաթյուրումը։
  • Ապահովել մասնագիտական կարողությունների շարունակական պահպանումն ու զարգացումը։

Հոգ տանել միմյանց մասին

Մենք կարևորում ենք մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների ինտեգրումը մեր գործունեության մեջ՝ ստեղծելով հիմք կորպորատիվ կառավարման և էթիկական սկզբունքների գործածման համար։ Մեր նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը ոչ միայն սահմանում է մեր էթիկական դիրքորոշումը, այլև առանցքային դեր է խաղում ընկերության սոցիալական արժեքների ձևավորման գործում։
 
Արդյունքում.
  •  Մենք գործում ենք ազնիվ, արդար և թափանցիկ։
  • Մեր ներդրումային չափանիշները հաշվի են առնում տնտեսական եկամուտները, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սոցիալական հետևանքները և մարդու իրավունքները։
  • Մենք յուրաքանչյուր անհատի վերաբերվում ենք արդարացիորեն, ուշադիր և հարգանքով` էթիկայի ընդհանուր նորմերին համահունչ։
  • Մեզ համար առաջնահերթ է ապահովել առողջ, անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր մեր աշխատակիցների համար։
  • Մեր գործունեության ոլորտում մենք ակտիվորեն աջակցում ենք մարդու իրավունքների պաշտպանությանը։
  • Մենք ձգտում ենք պահպանել և ընդլայնել մեր աշխատակիցների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով շարունակական աճ և զարգացում ընկերության ներսում։

Ընդդեմ խտրականությանը

Մենք ձգտում ենք ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր, որտեղ բոլոր աշխատակիցները հավասար հնարավորություններ ունեն արտահայտելու իրենց ողջ ներուժը։ Մեր մոտեցումն այս հարցին ակնառու է հավասար հնարավորությունների ապահովման և խտրականության դեմ քաղաքականության իրականացման մեջ։Մենք բացառում ենք խտրականության որևէ դրսևորում՝ ձգտելով ստեղծել աշխատավայր, որը գնահատում է բազմազանությունը և խթանում արդարություն բոլորի համար։

Թարմացված է 21-04-2024 20:45