Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:
| Վարկի նպատակ |
|
| Վարկառուի ռեզիդենտություն և գործունեություն | ՀՀ քաղաքացի, գյուղատնտեսությամբ և/կամ ձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզիկական և/կամ իրավաբանաան անձ, անհատ ձեռներեց, ով կայուն եկամուտներ են ստանում իր գյուղատնտեսության/ձեռնարկատիրության գործունեությունից (առնվազն 3 ամսվա անընդմեջ գյուղատնտեսական և/կամ ձեռնարկատիրական գործունեություն): Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի: |
| Վարկի գումար | 301.000-40.000.000 ՀՀ դրամ |
| Վարկի անվանական տոկոսադրույք | 12.5% -24% |
| Տարեկան փաստացի տոկոսադրույք | 13.03% -27.08% |
| Ժամկետ | 3-84 ամիս` շրջանառու և հիմնական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև ձեռնարկատիրական (բիզնես) այլ նպատակների համար (61-84 ամիսը` բացառապես անշարժ գույքի գրավադրմամբ): Պայմանավորված հաճախորդի կողմից վճարման նախընտրելի օրով վարկի ժամկետը մինչև 45 օր տարբերությամբ կարող է շեղվել սահմանված ամիսների քանակից: |
| Հաճախորդի տարիք | 21-65 տարեկան (վարկային կոմիտեի կողմից հնարավոր է փոփոխություն) |
| Տրամադրման վճար | Վարկի գումարի 0% |
| Սպասարկման վճար | 0% |
| Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման վճար | 15.000 ՀՀ դրամ |
| Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ |
| Արտոնյալ ժամանակաշրջան | Յուրաքանչյուր 12 ամսում հասանելի է մինչև 10 ամիս արտոնյալ ժամանակաշրջան: |
| Զուգահեռ վարկեր / Փոխկապակցված անձանց տրամադրված վարկեր | Բոլոր վարկերի հանրագումարը մինչև 40,000,000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով |
| Վարկի ապահովվածություն | Երաշխավորության և ապահովվածության պահանջներ.
Երաշխավորների պահանջներ. Երաշխավորների տարիքը՝ 21–65 տարեկան (կարող է փոփոխվել վարկային կոմիտեի որոշմամբ)։ 2,000,001 ՀՀ դրամ և ավելի վարկերի դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ՝ որպես համապարտ երաշխավոր։ Համապարտ երաշխավորի բացակայության դեպքում այն կարող է փոխարինվել արտաքին սուբսիդիար երաշխավորով։ Սուբսիդիար երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներ. Սուբսիդիար երաշխավորը պետք է լինի՝
Այլ պայմաններ. Յուրաքանչյուր երաշխավոր կարող է փոխարինվել՝ վարկի գումարի առնվազն 50%-ի ապահովմամբ՝ փոխադրամիջոցի գրավով (լիկվիդային արժեքով)։ Հաճախորդի գյուղատնտեսական և/կամ ձեռնարկատիրական գործունեությունում այլ անձանց մասնակցության (փայատիրության) դեպքում, անկախ վարկի չափից, տվյալ մասնակցի երաշխավորությունը պարտադիր է։ Վերոնշյալ երաշխավորության պահանջները չեն կիրառվում անշարժ գույքով ապահովված վարկերի նկատմամբ, սակայն այդ դեպքում պարտադիր է առնվազն մեկ համապարտ երաշխավորի առկայությունը։ Անհրաժեշտության դեպքում վարկային կոմիտեն կարող է պահանջել լրացուցիչ երաշխավորներ և/կամ գրավ։ Սույն պայմաններից շեղումները կատարվում են գործադիր տնօրենի համաձայնությամբ։ |
| Վարկի վաղաժամկետ մարման պայմանները | Մինչև 5,000,000 (ներառյալ) ՀՀ դրամ վարկերի դեպքում: Վարկառուն, առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները: 5,000,001 ՀՀ դրամ և ավել վարկերի դեպքում պայմանագրով սահմանված պարտականությունների վաղաժամկետ կատարման, այդ թվում՝ Վարկի ամբողջական կամ մասնակի մարման դեպքում Վարկառուն վճարում է տուգանք ժամկետից շուտ մարված գումարի մինչև 5% (հինգ տոկոս ) ներառյալ, որպես Վարկատուի չստացած սպասվելիք եկամուտների մասնակի հատուցում: Ընդ որում. ✔ Վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները, սպասարկման վճար, այլ վճարները և վարկի գումար, ✔ Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում`
✔ Վարկառուն իր ցանկությամբ կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները: Այդ դեպքում մարումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ.
Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց մարման ժամանակացույցով նախատեսված օրերին: 4. Վարկը մասնակի վաղաժամկետ մարելու դեպքում վճարված գումարից գանձվում է Վարկառուի Մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ այն դեպքում, երբ վճարված գումարն ավել է առաջիկա մարման ենթակա գումարի չափից, ապա այդ ավել մասն ուղղվում է վարկի մարմանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Վարկառուն նշում է, որ գումարը պետք է բաշխվի մարման ժամանակացույցի հետագա ամիսների վրա, 6. կետով նախատեսված դեպքի: Այդ դեպքում վարկի Մարման ժամանակացույցով սահմանված հետագա վճարման ենթակա տոկոսագումարները և սպասարկման վճարները վճարհաշվարկվում են վարկի մնացորդային գումարի հանդեպ և ավել մարված վարկի գումարին համապատասխան նվազում է վարկի հետագա ամսվա/ամիսների մարման ենթակա տոկոսագումարները և սպասարկման վճարները: Նշված դեպքում Վարկառուն տեղեկացվում է այն մասին, որ վաղաժամկետ մարման հետևանքով փոփոխվել է հետագա մարումների ժամանակացույցը և որ նոր մարումներով ժամանակացույց ստանալու, ինչպես նաև հերթական մարման վերաբերյալ տեղեկանալու համար մեկ աշխատանքային օր հետո Վարկառուն կարող է դիմել Վարկատուին։ Վարկառուի կողմից նոր ժամանակացույցը փոստային կապի միջոցով ստանալու եղանակի ընտրության դեպքում Վարկատուն այն տրամադրում է (ուղարկում է) Վարկառուին 3-5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված դեպքում մարման նոր ժամանակացույցը Վարկառուին կարող է տրամադրվել (ուղարկվել) միայն Վարկատուի համապատասխան աշխատակցի կողմից միակողմանի ստորագրված և դրոշմված տեսքով՝ առանց Վարկառուի ստորագրության։ 5. Վճարված գումարը Վարկառուի Մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը մարելու համար անբավարար լինելու դեպքում՝ նախ մարվում են սպասարկման և այլ վճարները, այնուհետև տոկոսները, որից հետո՝ վարկը: 6. Վարկառուն իրավունք ունի վճարել Մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների գումարները` պահանջելով, որ տվյալ դեպքում առաջին հերթին մարվեն՝ հետագա ամիսների սպասարկման և այլ վճարները, այնուհետև՝ վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսները , որից հետո վարկի մնացորդային գումարի հանդեպ հաշվարկվող հետագա ամիսների սպասարկման վճարները, տոկոսները և վերջում՝ հետագա ամիսների վարկի գումարը, կամ նշելով մարումների կատարման այլ հաջորդականություն: Նման պահանջ չներկայացնելու դեպքում գործում է 4. կետով սահմանված կանոնը։ 7. Այն դեպքում, երբ Վարկառուն 6. կետով սահմանված կարգով հետագա ամիսների համար կատարում է մարումներ, Մարման ժամանակացույցով նախատեսված օրերին այդ մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց: |
| Տուգանքներ և տոկոսներ |
|
| Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ | 1. Անհատ ձեռնարկատեր Պետական գրանցման վկայականը
2. Իրավաբանական անձ
3. Գյուղատնտեսությամբ զբաղվող անձ
4. Լրացուցիչ
|
| Վարկի տրամադրման ժամկետ | Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրում, իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրում: |
| Վարկի մերժման գործոններ |
|
| Վարկի տրամադրման դրական գործոններ |
|
| Վարկի մարման ժամանակացույց | Անուիտետային (Վարկը մարվում է մայր գումարից և տոկոսագումարից կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով): |
| ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ |
|
| ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝ | «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ն 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն (քաղվածք): Քաղվածքի տրամադրումը անվճար է: Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով: |
| ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ |
|
| ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ |
Վարկատուն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանորեն փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում՝ (համաձայն ժամանակացույցի):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հետագա վարկավորման գործընթացում: Վարկերը ձևակերպվում են Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ի գրասենյակում կամ ներկայացուցչություններում: |
| ՈՒշադրություն | <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և հաճախորդի համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: |
| Տեղեկատվություն Վարկային պատմության և ՍՔՈՐ գնահատականի մասին | Ի՞նչ է վարկային պատմությունը. Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական-վարկային պարտավորությունները: Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները): Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2024 թվականի հուլիս ամսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2019 թվականի հուլիսից սկսած: Տեղեկացնում ենք նաև, որ ԱՔՌԱ վարկային բյուրոյից յուրաքանչյուր տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալը անվճար է: Կարող եք յուրաքանչյուր տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) ստանալ Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը կամ ԱՔՌԱ վարկային բյուրոյին դրանք շտկելու նպատակով: Ի՞նչ է ՍՔՈՐԸ. Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ն վարկավորման գործընթացում կիրառում է ԱՔՌԱ ՍՊ3 ամբողջական զեկույցը, որի միջոցով հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ, նաև վերլուծվում է տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից` ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլ տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվությունները։ Ներքին վերլուծության ալգորիթմները հիմնված են մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։ Վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է` Մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը/գումարը, Հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը, Նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը, Ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը, Նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին: Ավելի մանրամասն կարող եք իմանալ անցնելով ստորև նշված հղումներով՝ abcfinance.am acra.am |
| Պայմանների և սակագների հաստատման ներքին իրավական ակտ | Վարկատեսակի տրամադրման և հետագա սպասարկման պայմանները ընդունված և հաստատված են` Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ի Գործադիր տնօրեն Արարատ Ջաղացպանյանի 23.04.2026թ-ի թիվ 52 կարգադրությամբ: |
Դիմեք վարկի համար և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հնարավորինս արագ:
Թարմացված է 24-06-2025 11:47