Առցանց դիմում/հայտ
Փակել
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ

Գյուղատնտեսական վարկ 12-36 ամիս

Առավելագույն ժամկետ

36 ամիս

Տարեկան տոկոսադրույք

19%

Վարկի առավելագույն գումար

5.000.000 ՀՀ դրամ

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:

Վարկի նպատակը
 * Շրջանառու միջոցների ձեռքբերում,
* Հիմնական միջոցների ձեռքբերում,
* Գործառնական ծախսերի կատարում,
* Գյուղատնտեսական գործունեության հետ կապված նպատակներ 
Վարկառուի ռեզիդենտություն և գործունեություն
 ՀՀ քաղաքացի, գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց, ովքեր կայուն եկամուտներ են ստանում իրենց գյուղատնտեսական գործունեությունից (բնակվում  և առնվազն 3 ամիս անընդմեջ զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ): Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի: 
Վարկի գումար
   400,000-5,000,000 ՀՀ դրամ 
Վարկի անվանական տոկոսադրույք
   19% 
Տարեկան փաստացի տոկոսադրույք
 32.84-34.29% 
Ժամկետը
  12-36 ամիս  
Հաճախորդի տարիքը
   21-65 տարեկան 
Տրամադրման վճար
  Վարկի գումարի  1% 
Սպասարկման վճար
 Վարկի գումարի մնացորդի 0.75% /ամսական/ 
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման վճար
   15.000 ՀՀ դրամ 
Վարկի տրամադրման եղանակ
   Անկանխիկ 
Արտոնյալ ժամանակաշրջան
  Յուրաքանչյուր 12 ամսում հասանելի է մինչև 9 ամիս արտոնյալ ժամանակաշրջան *  
*  ժամանակահատված, որի ընթացքում չի կատարվում(կախված հաճախորդի գործունեության տեսակի ռանձնահատկությունից)
վարկի տոկոսագումարների (այլ վճարների) և մայր գումարի վճարում կամ կատարվում է միայն տոկոսագումարների (այլ վճարների) վճարում:
Այս վարկատեսակի համար Արտոնյալ մարումը  կազմված միայն տոկոսագումարից և սպասարկ-ման վճարից : 
Զուգահեռ վարկեր / Փոխկապակցված անձանց տրամադրված վարկեր
   Ընդհանուրը 3 զուգահեռ վարկ՝ բոլոր վարկերի հանրագումարը մինչև 15.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով 
Վարկի ապահովվածություն
 
 
 ·         Մինչև 500.000 ՀՀ դրամ վարկի դեպքում –մեկ երաշխավոր:
·         500.001-2.000.000 ՀՀ դրամ վարկի դեպքում – երկու երաշխավոր:

.         2.000.001-5.000.000 ՀՀ դրամ վարկի դեպքում – երեք երաշխավոր և/կամ անշարժ գույքի, փոխադրամիջոցի գրավ:

Երաշխավորողների տարիքը՝ 21-65 տարեկան:
Ցանկացած դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ՝ Համապարտ երաշխավոր:
Բացակայության դեպքում համապարտ երաշխավորը կարող է փոխարինվել արտաքին երաշխավորողով՝ սուբսիդիար երաշխավորով:
Սուբսիդիար երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներն են`
տրամադրվող վարկի գումարին համադրելի կայուն եկամտի (աշխատավարձ և/կամ եկամուտների հաշվի քաղվածք և/կամ ձեռնարկատիրություն և/կամ լիկվիդային սեփականություն և/կամ փոխադրամիջոց և/կամ անշարժ գույքի) առկայություն և այլն: Յուրաքանչյուր մեկ երաշխավորը կարող է փոխարինվել, վարկի գումարի առնվազն 50%-ի ապահովում անշարժ գույքով (լիկվիդային արժեք) և/կամ տրանսպորտային միջոցի գրավով (լիկվիդային արժեք): Հաճախորդի ձեռնարկատիրական (բիզնես) գործունեությունում առկա այլ անձանց մասնակցության (փայատիրության) առկայության դեպքում անկախ վարկի գումարի չափից, տվյալ մասնակցի երաշխավորությունը հանդիսանում է վարկի ապահովման պարտադիր պայման:
Անհրաժեշտության դեպքում վարկային կոմիտեի կողմից կարող է պահանջվել որպես լրացուցիչ ապահովվածության տարատեսակ՝ հավելյալ երաշխավորողներ և/կամ գրավ: 
Վարկի վաղաժամկետ մարման պայմանները
 
Վարկառուն, առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները:
Ընդ որում.

 * Վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները, սպասարկման վճար, այլ վճարները և վարկի գումար,

 * Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում`

·         գանձվում է վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ եթե կատարվող վճարումը գերազանցում է առաջիկա մարմանը ենթակա գումարի չափը, ապա այդ գերազանցող մասն ուղղվում է հետագա ամիսների վարկի մարմանը:

·         Այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը, ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ`

1.Պետական տուրք (եթե առկա է) 2. Տույժեր/տուգանքներ 3.սպասարկման և այլ վճարներ 4. տոկոսներ  5.Մայր գումար

 * Վարկառուն իր ցանկությամբ կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները, սակայն այդ դեպքում անհրաժեշտ է կազմակերպությանը ներկայացնել գրավոր դիմում:

Այդ դեպքում մարումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ.

1. հետագա ամիսների սպասարկման և այլ վճարներ,

2. հետագա ամիսների համար հաշվարկվելիք տոկոսներ (կանխավճար),

3.  հետագա ամիսների վարկի մայր գումար:

Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց մարման ժամանակացույցով նախատեսված օրերին: 
Տուժանքներ և տոկոսներ
 
·         Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու և կամ մասնակի կատարելու  դեպքում վարկառուն պարտավորվում է վարկատուին վճարել տուժանք՝
·         Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով,  առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝ 91 օրից սկսած տույժերը դադարեցվում են մինչև դատական գործի հարուցումը:

·         Գործը դատարան հանձնելու հաջորդ օրվանից սկսած   օրական  տույժի հաշվեգրումը շարունակվում է մինչև 270օր, որից հետո այն դադարեցվում է:

·         Յուրաքանչյուր   ժամկետանց   օրվա համար ժամկետանց    (չվճարված   ) տոկոսագումարի նկատմամբ օրական  հաշվեգրվում է տույժ՝ 0.13%-ի չափով՝ առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝91 օրից սկսած տույժերը դադարեցվում են:

·         Գործը դատարան հանձնելու հաջորդ օրվանից սկսած   օրական  տույժի հաշվեգրումը շարունակվում է մինչև 270 օր, որից հետո այն դադարեցվում է:

·         Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի վճարման ժամկետները խախտելու՝ (ժամաանակացույցով սահանված կետանցի) դեպքում պայմանագրով նախատեսված վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց մասի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց մասի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ տարեկան 24 տոկոս (քսանչորս տոկոս) տոկոսադրույքի չափով:

·         Դատական կամ արտադատական կարգով գործընթացի պայմաններում  ևս  վարկի տոկոսների հաշվեգրումը շարունակվում է մինչև պայմանագրի ավարտը, որից հետո տոկոսների հաշվեգրումը շարունակվում է  վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ բանկային տոկոսի չափով:

·         Վարկառուի կողմից վարկի և տոկոսների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության և վճարված գումարների անբավարարության դեպքում, պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ` առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված վարկատուի ծախսերը, այնուհետև սպասարկման վճարները, հաշվեգրված տուժանքները, տոկոսները և վարկի մայր գումարը: 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
 1  Ֆիզիկական անձի դեպքում
* Հաճախորդի անձնագիր/նույնականացման քարտ և սոց. քարտ

* Երաշխավորների անձնագրեր/նույնականացման քարտեր և սոց. Քարտ, ապահովության փաստաթղթեր

* Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով)

 

Իրավաբանական անձի դեպքում

* Պետական ռեգիստրի վկայական ներդիր

*Կանոնադրություն

* Հարկային կոդ՝ ՀՎՀՀ

* Տնօրենի,բաժնետերերի անձնագրեր/նույնականացման քարտ

* Վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններ

* Լիազորված մարմնի որոշում վարկի համար դիմելու և (ընկերության գույքը որպես գրավ տրամադրելու) վերաբերյալ,

*  Երաշխավորների անձնագրեր/նույնականացման քարտեր և սոց. քարտ, եկամտի /սեփականության/ վերաբերյալ փաստաթղթեր,

*Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով)

3   Անհատ ձեռնարկատիրոջ  դեպքում

* Պետական ռեգիստրի վկայական

* Անհատ ձեռնարկատիրոջ և երաշխավորի անձնագիր/նույնականացման քարտ

*  Ամուսնության վկայական /առկայության դեպքում/

* Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով): 

Վարկի տրամադրման ժամկետ
 

 Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրում,
իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրում: 
Վարկի մերժման գործոններ
   * Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված պարտավորությունների`(վարկեր, երաշխավորություններ) առկայություն
* Վարկունակության անբավարար մակարդակ,
* Գրավի և/կամ երաշխավորության բացակայություն
* Բացասական վարկային պատմություն
* Անբավարար եկամուտներ
* Այլ ռիսկեր 
Վարկի տրամադրման դրական գործոններ
   * Դրական վարկային պատմության առկայություն`
* Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված պարտավորությունների` (վարկեր, երաշխավորություններ) բացակայություն
* Վարկունակության բավարար մակարդակ
* Գրավի և/կամ երաշխավորության առկայություն
* Սեփականության առկայություն
* Բավարար եկամուտներ
* Գործունեության թափանցիկություն 
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
 
  Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ի կողմից:
 Վարկատուն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանի կարգով փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում՝ (համաձայն ժամանակացույցի): 
* Արտոնյալ ժամանակաշրջան՝
 
 *  ժամանակահատված, որի ընթացքում չի կատարվում(կախված հաճախորդի գործունեության տեսակի ռանձնահատկությունից)
վարկի տոկոսագումարների (այլ վճարների) և մայր գումարի վճարում կամ կատարվում է միայն տոկոսագումարների (այլ վճարների) վճարում:

Այս վարկատեսակի համար Արտոնյալ մարումը  կազմված միայն տոկոսագումարից և սպասարկ-ման վճարից : 
Վարկի տոկոսադրույքի հաշվարկ`
 
 Վարկի գումար՝ 1,500,000 ՀՀ դրամՎարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 24 %
Ամսվա օրերի թիվը ընդունել 30օր, տարին ընդունել 365 օր

Տոկոսը հաշվարկվում է՝ (1.500.000 X 24%)/ 365 X30 = 29589.00 ՀՀ դրամ 
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝
 ·         ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ: 

·         Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, սակայն դրա կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում/մտածելու ժամանակ/ լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: 
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝
 
Վարկային միությունը 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյան տեղեկատվություն (քաղվածք):

Քաղվածքի տրամադրումը անվճար է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով: 
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
·         Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է  ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:

·         Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից: 
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
 ·         Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե դուք ժամանակին չկատարեք տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:

·         Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման    մասին:  Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության   իրավունքի      կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին     իրացնելու    գրավի առարկան    ուղղակի վաճառքի ձևով    կամ   այն   իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով:    Գրավի    հաշվին    պարտավորությունները   մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում  բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:

·         Վարկային    պարտավորությունները   չկատարելու   կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղղակում է վարկային ռեգիստրում կամ ACRA վարկային բյուրոյում, որտեղ ջևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկերը ձևակերպվում են <Արֆին> վարկային միություն ՍՊԸ-ի գրասենյակում: 
ՈՒշադրություն
   <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: 

Վարկի առցանց դիմում

Դիմեք վարկի համար և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հնարավորինս արագ:

Թարմացված է 21-04-2024 20:31