Վարկային Հաշվիչ
Փակել
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ

Դասընթաց կին ձեռներեցների համար Գյումրի քաղաքում, EBRD-ի հետ համատեղ

27-01-2025

ԱՐՖԻՆ ՈՒՎԿ-ն և EBRD Advice for Small Businesses in Armenia-ն 2024թ. դեկտեմբերի 19-20-ին Գյումրի քաղաքում  կազմակերպել են համատեղ դասընթաց` «Ֆինանսական գրագիտություն և ֆինանսական վերլուծություն» թեմաներով, որին մասնակցեցին թվով 14 կին ձեռներեցներ:
Դասընթացը նախատեսված էր հատուկ կին ձեռներեցների համար, որի շրջանակներում մասնակիցները ուսումնասիրեցին հետևյալ թեմաները`
* Ֆինանսական գրագիտություն և վերլուծություն,
* Բյուջեի ձևավորում, կանխատեսում և որոշումների կայացում,
* Բիզնեսը զարգացնելու հիմնական ֆինանսական գործիքներն ու ռազմավարությունները:
🔸 «ԱՐՖԻՆ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ 


Թարմացված է 21-04-2024 22:03