Սիրելի՛ հաճախորդ, Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Մուրճ-14 (1).jpg2.45 KB
Դատարան դիմելու դեպքում Ձեր և «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ-ի (հետագայում` Ընկերություն)միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և Ընկերության միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են: Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք Ընկերություն: Ընկերությունը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: 10 օրից պատասխանը ստանալուց հետո կամ, եթե պատասխան չեք ստացել, առանց դրա, Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե `
Բողոքը Ընկերություն ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր,
Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը),
Ընկերության պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս,
Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել մինչև 2008թ.օգոստոսի 2-ը: Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:
Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և Ընկերության միջև վեճերը, սակայն կարող է Ընկերության նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ Ընկերությունը խախտել է օրենքի պահանջները:
ՀՀ Կենտրոնական բանկ հասցե՝ 0010,ք.Երևան,Վազգեն Սարգսյան 6 Հեռ.՝ (010) 592-697 Էլ.հասցե՝ chairman@cba.am Ֆաքս՝ (010) 565-496 Կայք` www.cba.am
Թարմացված է 16-09-2026 13:00
Գաղտնիության քաղաքականություն
Մեր կայքը օգտագործում է cookie-ֆայլեր, որպեսզի բարելավի օգտագործողի հարմարավետությունն ու արդյունավետությունը: