Վարկային Հաշվիչ
Փակել
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ

Բիզնես վարկ «Ֆլեքս 1»

Առավելագույն ժամկետ

 84 ամիս 

Տարեկան տոկոսադրույք

 3-60 ամիս` 14%
61-84 ամիս` 15% 

Վարկի առավելագույն գումար

  40.000.000 ՀՀ դրամ 

Սպասարկման վճար

1% Վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:

Վարկի նպատակ
  • Շրջանառու միջոցների ձեռքբերում,
  • Հիմնական միջոցների ձեռքբերում,
  • Գործառնական ծախսերի կատարում,
  • Ձեռնարկատիրական (բիզնես) գործունեության հետ կապված նպատակներ
 
Վարկառուի ռեզիդենտություն և գործունեություն
ՀՀ-ում հաշվառված, ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ով կայուն եկամուտներ է ստանում իր ձեռնարկատիրական գործունեությունից (առնվազն 6 ամսյա գրանցում ունեցող և/կամ գործուներություն իրականացնող): Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին:
Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի:
Վարկի գումար
301,000-40,000,000 ՀՀ դրամ 
Վարկի անվանական տոկոսադրույք
3-60  ամիս 14%
61-84 ամիս 15% 
Տարեկան փաստացի տոկոսադրույք
28.32 %-30.94 %
Ժամկետ
3-84 ամիս` շրջանառու և հիմնական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև  ձեռնարկատիրական  (բիզնես) այլ նպատակների համար (61-84 ամիսը` բացառապես անշարժ գույքի գրավադրմամբ):
Պայմանավորված հաճախորդի կողմից  վճարման նախընտրելի օրով  վարկի ժամկետը մինչև 45 օր տարբերությամբ կարող է շեղվել սահմանված ամիսների քանակից:
Հաճախորդի տարիք
21-65 տարեկան (վարկային կոմիտեի կողմից հնարավոր է փոփոխություն)
Տրամադրման վճար
 Վարկի գումարի  0% 
Սպասարկման վճար
  1% Regarding the principal balance of the loan 
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման վճար
 15.000 ՀՀ դրամ 
Վարկի տրամադրման եղանակ
 Անկանխիկ 
Արտոնյալ ժամանակաշրջան
Յուրաքանչյուր 12 ամսում հասանելի է մինչև 4 ամիս մայր գումարի արտոնյալ ժամանակաշրջան
Զուգահեռ վարկեր / Փոխկապակցված անձանց տրամադրված վարկեր
 Բոլոր վարկերի հանրագումարը մինչև  40,000.000 ՀՀ դրամ 
Վարկի ապահովվածություն
Երաշխավորության և ապահովվածության պահանջներ.
  • Մինչև 500,000 ՀՀ դրամ վարկի դեպքում՝ պահանջվում է մեկ երաշխավոր։
  • 500,001 – 2,000,000 ՀՀ դրամ վարկի դեպքում՝ պահանջվում է առնվազն մեկ սուբսիդիար երաշխավոր։
  • 2,000,001 – 10,000,000 ՀՀ դրամ վարկի դեպքում՝ պահանջվում է երեք երաշխավոր (առնվազն երկու սուբսիդիար) և/կամ անշարժ գույքի և/կամ փոխադրամիջոցի գրավ։
  • 10,000,001 ՀՀ դրամ և ավել վարկի դեպքում`անշարժ գույքի գրավի և առնվազն մեկ համապարտ երաշխավորի առկայությունը պարտադիր է:  

Երաշխավորների պահանջներ.
  • Երաշխավորների տարիքը՝ 21–65 տարեկան (կարող է փոփոխվել վարկային կոմիտեի որոշմամբ)։
  • 2,000,001 ՀՀ դրամ և ավելի վարկերի դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ՝ որպես համապարտ երաշխավոր։
  • Համապարտ երաշխավորի բացակայության դեպքում այն կարող է փոխարինվել արտաքին սուբսիդիար երաշխավորով։

Սուբսիդիար երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներ.
Սուբսիդիար երաշխավորը պետք է լինի՝
  • * տրամադրվող վարկի գումարին համադրելի կայուն եկամտի աղբյուր և/կամ շահույթ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
  • * տրամադրվող վարկի գումարին համադրելի փոխադրամիջոց և/կամ անշարժ գույք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
  • * կամ այլ անձ, որը կարող է ունենալ էական ազդեցություն վարկային պարտավորությունների պատշաճ կատարման վրա։

Այլ պայմաններ.
  • Յուրաքանչյուր երաշխավոր կարող է փոխարինվել՝ վարկի գումարի առնվազն 50%-ի ապահովմամբ՝ փոխադրամիջոցի գրավով (լիկվիդային արժեքով)։
  • Հաճախորդի  Ձեռնարկատիրական (բիզնես) գործունեությունում այլ անձանց մասնակցության (փայատիրության) դեպքում, անկախ վարկի չափից, տվյալ մասնակցի երաշխավորությունը պարտադիր է։
  • Վերոնշյալ երաշխավորության պահանջները չեն կիրառվում անշարժ գույքով ապահովված վարկերի նկատմամբ, սակայն այդ դեպքում պարտադիր է առնվազն մեկ համապարտ երաշխավորի առկայությունը։
  • Անհրաժեշտության դեպքում վարկային կոմիտեն կարող է պահանջել լրացուցիչ երաշխավորներ և/կամ գրավ։
  • Սույն պայմաններից շեղումները կատարվում են գործադիր տնօրենի համաձայնությամբ։
Վարկի վաղաժամկետ մարման պայմանները
Մինչև 5,000,000 (ներառյալ) ՀՀ դրամ վարկերի դեպքում: Վարկառուն, առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները:

5,000,001 ՀՀ դրամ և ավել վարկերի դեպքում պայմանագրով սահմանված պարտականությունների վաղաժամկետ կատարման, այդ թվում՝ Վարկի ամբողջական կամ մասնակի մարման դեպքում Վարկառուն վճարում է տուգանք ժամկետից շուտ մարված գումարի մինչև  5% (հինգ տոկոս ) ներառյալ, որպես Վարկատուի չստացած սպասվելիք եկամուտների մասնակի հատուցում:   
    

 Ընդ որում.
✔ Վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները, սպասարկման վճար, այլ վճարները և վարկի գումար,
✔ Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում` 
  • գանձվում է վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ եթե կատարվող վճարումը գերազանցում է առաջիկա մարմանը ենթակա գումարի չափը, ապա այդ գերազանցող մասն ուղղվում է հետագա ամիսների վարկի մարմանը:
  • Այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը, ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ`
  1. պարտապանի և այլ վճարներ  (առկայության դեպքում),
  2. տուժանք  (առկայության դեպքում),
  3. սպասարկման  վճարներ,
  4. տոկոսներ,
  5. վարկի գումար, 
✔ Վարկառուն իր ցանկությամբ  կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները:
Այդ դեպքում մարումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ.
  1. հետագա ամիսների սպասարկման և այլ վճարներ,
  2. հետագա ամիսների համար հաշվարկելիք տոկոսներ (կանխավճար),
  3. հետագա ամիսների վարկի գումար: 
Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց մարման ժամանակացույցով նախատեսված օրերին:
4.  Վարկը մասնակի վաղաժամկետ մարելու դեպքում վճարված գումարից գանձվում է Վարկառուի Մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ այն դեպքում, երբ վճարված գումարն ավել է առաջիկա մարման ենթակա գումարի չափից, ապա այդ ավել մասն ուղղվում է վարկի մարմանը՝ բացառությամբ  այն դեպքերի, երբ Վարկառուն նշում է, որ գումարը պետք է բաշխվի մարման ժամանակացույցի հետագա ամիսների վրա, 6. կետով նախատեսված դեպքի: Այդ դեպքում վարկի Մարման ժամանակացույցով սահմանված հետագա վճարման ենթակա տոկոսագումարները   և սպասարկման  վճարները վճարհաշվարկվում են վարկի մնացորդային գումարի հանդեպ և ավել մարված վարկի գումարին համապատասխան նվազում է վարկի հետագա ամսվա/ամիսների մարման ենթակա տոկոսագումարները և սպասարկման վճարները: Նշված դեպքում Վարկառուն տեղեկացվում է այն մասին, որ  վաղաժամկետ մարման հետևանքով փոփոխվել է հետագա մարումների ժամանակացույցը և որ նոր մարումներով ժամանակացույց ստանալու, ինչպես նաև հերթական մարման վերաբերյալ տեղեկանալու համար մեկ աշխատանքային օր հետո Վարկառուն կարող է դիմել Վարկատուին։ Վարկառուի կողմից նոր ժամանակացույցը փոստային կապի միջոցով ստանալու եղանակի ընտրության դեպքում Վարկատուն այն տրամադրում է (ուղարկում է) Վարկառուին 3-5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված դեպքում մարման նոր ժամանակացույցը Վարկառուին կարող է տրամադրվել (ուղարկվել) միայն Վարկատուի համապատասխան աշխատակցի կողմից միակողմանի ստորագրված և դրոշմված տեսքով՝ առանց Վարկառուի ստորագրության։ 
5.  Վճարված գումարը Վարկառուի Մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը մարելու համար անբավարար լինելու դեպքում՝ նախ մարվում են սպասարկման և այլ վճարները, այնուհետև տոկոսները, որից հետո՝ վարկը:
6.  Վարկառուն իրավունք ունի վճարել Մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների գումարները` պահանջելով, որ տվյալ դեպքում առաջին հերթին մարվեն՝ հետագա ամիսների սպասարկման և այլ վճարները, այնուհետև՝ վճարման օրվա դրությամբ հաշվարկված  տոկոսները , որից հետո վարկի մնացորդային գումարի հանդեպ հաշվարկվող հետագա ամիսների սպասարկման վճարները, տոկոսները  և վերջում՝ հետագա ամիսների վարկի գումարը, կամ  նշելով մարումների կատարման այլ հաջորդականություն: Նման պահանջ չներկայացնելու դեպքում գործում է  4. կետով սահմանված կանոնը։
7.  Այն դեպքում, երբ Վարկառուն  6. կետով սահմանված կարգով հետագա ամիսների համար կատարում է մարումներ, Մարման ժամանակացույցով նախատեսված օրերին այդ մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց:
Տուգանքներ և տոկոսներ
  • Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու և կամ մասնակի կատարելու  դեպքում վարկառուն պարտավորվում է վարկատուին վճարել տուժանք՝
  • Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի մայր գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով:
  • Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) տոկոսագումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով:
  • Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի վճարման ժամկետները խախտելու՝ (ժամաանակացույցով սահանված կետանցի) դեպքում պայմանագրով նախատեսված վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց մասի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց մասի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ ՀՀ ԿԲ կողմից հաստատված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: 
  • Դատական կամ արտադատական կարգով գործընթացի պայմաններում  ևս  վարկի տոկոսների (առկայության դեպքում) հաշվեգրումը շարունակվում է մինչև պայմանագրի ավարտը, որից հետո տոկոսների հաշվեգրումը շարունակվում է  վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ բանկային տոկոսի չափով:
  • Վարկառուի կողմից վարկի և տոկոսների  գծով ժամկետանց պարտավորությունների առկայության և վճարված գումարների անբավարարության դեպքում, պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ` առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված վարկատուի ծախսերը, այնուհետև  հաշվեգրված տուժանքները, սպասարկման վճարները, տոկոսները (առկայության դեպքում) և վարկի գումարը:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
1 Անհատ ձեռնարկատեր
  • Պետական գրանցման վկայականը
  • Վարկառուի և երաշխավորի/ների անձնագիրը/րերը/նույնականացման քարտ/երը և սոցիալական քարտ/երը
  • Գրավի (առկայության դեպքում) փաստաթղթեր

 2  Իրավաբանական անձ

  • Պետական ռեգիստրի վկայական (ներդիր)
  • Կանոնադրություն
  •  Հարկային կոդ՝ ՀՎՀՀ
  • Տնօրենի,բաժնետերերի անձնագրեր/նույնականացման քարտ և սոց. քարտ 
  • Վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններ
  • Լիազորված մարմնի որոշում վարկի համար դիմելու և (ընկերության գույքը որպես գրավ տրամադրելու) վերաբերյալ,
  • Երաշխավորների անձնագրեր/նույնականացման քարտեր և սոց. քարտ, եկամտի  կամ սեփականության վերաբերյալ փաստաթղթեր,
  •  Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով) 

3  Լրացուցիչ
  • Հաճախորդի և երաշխավորների եկամուտները հաստատող փաստաթղթեր
  • Այլ փաստաթղթեր ըստ պահանջի: 
Վարկի տրամադրման ժամկետ
Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրում (հաճախորդի կողմից տրամադրված ամբողջական փաթեթի առկայության դեպքում), իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրում:
Վարկի մերժման գործոններ
  • Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված (հսկվող դասով և ավելի խիստ) պարտավորությունների`(վարկեր, երաշխավորություններ) առկայություն
  • Վարկունակության անբավարար մակարդակ
  • Գրավի և/կամ երաշխավորության  բացակայություն
  • Բացասական վարկային պատմություն
  • Անբավարար եկամուտներ
  • Այլ  ռիսկեր
Վարկի տրամադրման դրական գործոններ
  • Դրական վարկային պատմության առկայություն
  • Վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված (հսկվող դասով և ավելի խիստ) պարտավորությունների` (վարկեր, երաշխավորություններ)  բացակայություն
  • Վարկունակության բավարար մակարդակ
  • Գրավի և/կամ երաշխավորության առկայություն
  • Սեփականության առկայություն
  • Գործունեության թափանցիկություն
Վարկի մարման ժամանակացույց
 Անուիտետային (Վարկը մարվում է մայր գումարից, տոկոսագումարից և սպասարկման վճարից կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով): 
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝
  •  ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ: 

  • Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում (մտածելու ժամանակ) լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: 
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝
 «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ն 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն (քաղվածք):
Քաղվածքի տրամադրումը անվճար է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով:
 
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
  •  Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:
  • Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից: 
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
  •  Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ի կողմից:
Վարկատուն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանորեն փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում՝ (համաձայն ժամանակացույցի): 
  • Վարկառուիր և կամ երաշխավորի գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե վերջիններս ժամանակին չկատարեն տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:
  • Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին:  Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության իրավունքի կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին     իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի ձևով կամ այն   իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով: Գրավի հաշվին    պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում  բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:
  • Վարկային    պարտավորությունները   չկատարելու   կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները հրապարակում է վարկային ռեգիստրում և ACRA վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը: Հաճախորդն իրավունք ունի ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը:  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հետագա վարկավորման գործընթացում:

Վարկերը ձևակերպվում են Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ի գրասենյակում կամ ներկայացուցչություններում: 
ՈՒշադրություն
 <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և հաճախորդի համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: 
Տեղեկատվություն Վարկային պատմության և ՍՔՈՐ գնահատականի մասին
Ի՞նչ է վարկային պատմությունը.
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական-վարկային պարտավորությունները:
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները):
Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2024 թվականի հուլիս ամսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2019 թվականի հուլիսից սկսած:
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՔՌԱ վարկային բյուրոյից յուրաքանչյուր տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալը անվճար է:
Կարող եք յուրաքանչյուր տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) ստանալ Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը կամ
 ԱՔՌԱ վարկային բյուրոյին  դրանք շտկելու նպատակով:
 
Ի՞նչ է ՍՔՈՐԸ.
Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։

Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ն վարկավորման գործընթացում կիրառում է ԱՔՌԱ ՍՊ3 ամբողջական զեկույցը, որի միջոցով հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ, նաև վերլուծվում է տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից` ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլ տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվությունները։ Ներքին վերլուծության ալգորիթմները հիմնված են մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։

Վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է`
Մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը/գումարը,
Հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը,
Նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը,
Ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը,
Նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին:
Ավելի մանրամասն կարող եք իմանալ անցնելով ստորև նշված հղումներով՝
abcfinance.am
acra.am 
Պայմանների և սակագների հաստատման ներքին իրավական ակտ
 Վարկատեսակի տրամադրման և հետագա սպասարկման պայմանները ընդունված և հաստատված են` Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ի  Գործադիր տնօրեն Արարատ Ջաղացպանյանի 23.04.2026թ-ի թիվ 52 կարգադրությամբ: 

Վարկի առցանց դիմում

Դիմեք վարկի համար և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հնարավորինս արագ:

Թարմացված է 29-04-2026 23:43