Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:
| Վարկի նպատակ | Սպառողական |
| Վարկառուի ռեզիդենտություն և գործունեություն | ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ ֆիզիկական անձ, ով կայուն եկամուտներ է ստանում իր տնայնագործական և գործարքային աշխատանքային գործունեությունից: Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի: |
| Վարկի գումար | 301,000-10,000,000 ՀՀ դրամ |
| Վարկի անվանական տոկոսադրույք | 16% |
| Տարեկան փաստացի տոկոսադրույք | 30.69%-32.23% |
| Ժամկետ | 3-60 ամիս, 49-60 ամիսը` բացառապես անշարժ գույքի գրավադրմամբ (պայմանավորված հաճախորդի կողմից վճարման նախընտրելի օրով վարկի ժամկետը մինչև 45 օր տարբերությամբ կարող է շեղվել սահմանված ամիսների քանակից): |
| Հաճախորդի տարիք | 21-65 տարեկան (վարկային կոմիտեի կողմից հնարավոր է փոփոխություն) |
| Տրամադրման վճար | Վարկի գումարի 0% |
| Սպասարկման վճար | 1% (ամսական) վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ |
| Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման վճար | 15.000 ՀՀ դրամ |
| Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ |
| Արտոնյալ ժամանակաշրջան | Չի տրամադրվում |
| Զուգահեռ վարկեր / Փոխկապակցված անձանց տրամադրված վարկեր | Բոլոր վարկերի հանրագումարը մինչև 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով: |
| Վարկի ապահովվածություն | Երաշխավորության և ապահովվածության պահանջներ.
Երաշխավորների պահանջներ. Երաշխավորների տարիքը՝ 21–65 տարեկան (կարող է փոփոխվել վարկային կոմիտեի որոշմամբ)։ 2,000,001 ՀՀ դրամ և ավելի վարկերի դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ՝ որպես համապարտ երաշխավոր։ Համապարտ երաշխավորի բացակայության դեպքում այն կարող է փոխարինվել արտաքին սուբսիդիար երաշխավորով։ Սուբսիդիար երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներ. Սուբսիդիար երաշխավորը պետք է լինի՝
Այլ պայմաններ. Յուրաքանչյուր երաշխավոր կարող է փոխարինվել՝ վարկի գումարի առնվազն 50%-ի ապահովմամբ՝ փոխադրամիջոցի գրավով (լիկվիդային արժեքով)։ Հաճախորդի տնայնագործական գործունեությունում այլ անձանց մասնակցության (փայատիրության) դեպքում, անկախ վարկի չափից, տվյալ մասնակցի երաշխավորությունը պարտադիր է։ Վերոնշյալ երաշխավորության պահանջները չեն կիրառվում անշարժ գույքով ապահովված վարկերի նկատմամբ, սակայն այդ դեպքում պարտադիր է առնվազն մեկ համապարտ երաշխավորի առկայությունը։ Անհրաժեշտության դեպքում վարկային կոմիտեն կարող է պահանջել լրացուցիչ երաշխավորներ և/կամ գրավ։ Սույն պայմաններից շեղումները կատարվում են գործադիր տնօրենի համաձայնությամբ։ |
| Վարկի վաղաժամկետ մարման պայմանները | Վարկառուն, առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները: Ընդ որում. ✔ Վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները, սպասարկման վճար, այլ վճարները և վարկի գումար, ✔ Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում`
✔ Վարկառուն իր ցանկությամբ կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները: Այդ դեպքում մարումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ.
Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց մարման ժամանակացույցով նախատեսված օրերին: .Այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է, ավել մարված վարկի գումարին համապատասխան համամասնորեն նվազում են վարկի հետագա ամսվա (ամիսների) մարման ենթակա տոկոսագումարները և սպասարկման վճարները: Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելու դեպքում Վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվարկված սպասարկման և այլ վճարները, տոկոսները և վարկը: 4. Վարկը մասնակի վաղաժամկետ մարելու դեպքում վճարված գումարից գանձվում է Վարկառուի Մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ այն դեպքում, երբ վճարված գումարն ավել է առաջիկա մարման ենթակա գումարի չափից, ապա այդ ավել մասն ուղղվում է վարկի մարմանը՝ բացառությամբ 6. կետով նախատեսված դեպքի: Այդ դեպքում վարկի Մարման ժամանակացույցով սահմանված հետագա վճարման ենթակա տոկոսագումարները, սպասարկման վճարները հաշվարկվում են վարկի մնացորդային գումարի հանդեպ և ավել մարված վարկի գումարին համապատասխան նվազում է վարկի հետագա ամսվա/ամիսների մարման ենթակա տոկոսագումարը,սպասարկման վճարները ։ Նշված դեպքում Վարկառուն տեղեկացվում է այն մասին, որ վաղաժամկետ մարման հետևանքով փոփոխվել է հետագա մարումների ժամանակացույցը և որ նոր մարումներով ժամանակացույց ստանալու, ինչպես նաև հերթական մարման վերաբերյալ տեղեկանալու համար մեկ աշխատանքային օր հետո Վարկառուն կարող է դիմել Վարկատուին։ Վարկառուի կողմից նոր ժամանակացույցը փոստային կապի միջոցով ստանալու եղանակի ընտրության դեպքում Վարկատուն այն տրամադրում է (ուղարկում է) Վարկառուին 3-5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված դեպքում մարման նոր ժամանակացույցը Վարկառուին կարող է տրամադրվել (ուղարկվել) միայն Վարկատուի համապատասխան աշխատակցի կողմից միակողմանի ստորագրված և դրոշմված տեսքով՝ առանց Վարկառուի ստորագրության։ 5. Վճարված գումարը Վարկառուի Մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը մարելու համար անբավարար լինելու դեպքում՝ նախ մարվում են սպասարկման և այլ վճարները, այնուհետև տոկոսները (առկայության դեպքում), որից հետո՝ վարկը: 6. Վարկառուն իրավունք ունի վճարել Մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների գումարները` պահանջելով, որ տվյալ դեպքում առաջին հերթին մարվեն՝ հետագա ամիսների սպասարկման և այլ վճարները, այնուհետև՝ վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսները, որից հետո՝ վարկի մնացորդային գումարի հանդեպ հաշվարկվող հետագա ամիսների տոկոսները և վերջում՝ հետագա ամիսների վարկի գումարը, կամ նշելով մարումների կատարման այլ հաջորդականություն: Նման պահանջ չներկայացնելու դեպքում գործում է 4. կետով սահմանված կանոնը։ 7. Այն դեպքում, երբ Վարկառուն 6. կետով սահմանված կարգով հետագա ամիսների համար կատարում է մարումներ, Մարման ժամանակացույցով նախատեսված օրերին այդ մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց: |
| Տուգանքներ և տոկոսներ |
|
| Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
|
| Վարկի տրամադրման ժամկետ | Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրում (հաճախորդի կողմից տրամադրված ամբողջական փաթեթի առկայության դեպքում), իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրում: |
| Վարկի մերժման գործոններ |
|
| Վարկի տրամադրման դրական գործոններ |
|
| Վարկի մարման ժամանակացույց | Անուիտետային (Վարկը մարվում է մայր գումարից, տոկոսագումարից և սպասարկման վճարից կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով): |
| ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ |
|
| ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝ | «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ն 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն (քաղվածք): Քաղվածքի տրամադրումը անվճար է: Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով: |
| ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ |
|
| ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ |
Վարկատուն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանորեն փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում՝ (համաձայն ժամանակացույցի):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հետագա վարկավորման գործընթացում: Վարկերը ձևակերպվում են Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ի գրասենյակում կամ ներկայացուցչություններում: |
| ՈՒշադրություն | <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և հաճախորդի համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: |
| Տեղեկատվություն Վարկային պատմության և ՍՔՈՐ գնահատականի մասին | Ի՞նչ է վարկային պատմությունը. Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական-վարկային պարտավորությունները: Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները): Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2024 թվականի հուլիս ամսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2019 թվականի հուլիսից սկսած: Տեղեկացնում ենք նաև, որ ԱՔՌԱ վարկային բյուրոյից յուրաքանչյուր տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալը անվճար է: Կարող եք յուրաքանչյուր տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) ստանալ Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը կամ ԱՔՌԱ վարկային բյուրոյին դրանք շտկելու նպատակով: Ի՞նչ է ՍՔՈՐԸ. Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ն վարկավորման գործընթացում կիրառում է ԱՔՌԱ ՍՊ3 ամբողջական զեկույցը, որի միջոցով հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ, նաև վերլուծվում է տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից` ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլ տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվությունները։ Ներքին վերլուծության ալգորիթմները հիմնված են մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։ Վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է` Մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը/գումարը, Հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը, Նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը, Ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը, Նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին: Ավելի մանրամասն կարող եք իմանալ անցնելով ստորև նշված հղումներով՝ abcfinance.am acra.am |
| Պայմանների և սակագների հաստատման ներքին իրավական ակտ | Վարկատեսակի տրամադրման և հետագա սպասարկման պայմանները ընդունված և հաստատված են` Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ի Գործադիր տնօրեն Արարատ Ջաղացպանյանի 23.04.2026թ-ի թիվ 52 կարգադրությամբ: |
Դիմեք վարկի համար և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հնարավորինս արագ:
Թարմացված է 24-09-2025 16:31