Առցանց դիմում/հայտ
Փակել
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ

Պրոգրես Վարկ «Ստանդարտ»

Առավելագույն ժամկետ

48 ամիս

Տարեկան տոկոսադրույք

0%

Վարկի առավելագույն գումար

4.000.000 ՀՀ դրամ

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:

Վարկի նպատակ
  • Շրջանառու միջոցների ձեռքբերում,
  • Հիմնական միջոցների ձեռքբերում,
  • Գործառնական ծախսերի կատարում,
  • Գյուղատնտեսական գործունեության հետ կապված նպատակներ: 
Վարկառուի ռեզիդենտություն և գործունեություն
ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձ, ով կայուն եկամուտներ է ստանում իր գյուղատնտեսության գործունեությունից (բնակվում և առնվազն 3 ամիս անընդմեջ գյուղատնտեսական գործունեություն է ծավալում): Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի: 
Վարկի գումար
301,000-4,000,000 ՀՀ դրամ 
Վարկի անվանական տոկոսադրույք
  0% 
Տարեկան փաստացի տոկոսադրույք
40.24%-43.16%
Ժամկետ
12-48 ամիս,  պայմանավորված հաճախորդի կողմից  վճարման նախընտրելի օրով  վարկի ժամկետը մինչև 45 օր տարբերությամբ կարող է շեղվել սահմանված ամիսների քանակից: 
Հաճախորդի տարիք
  21-65 տարեկան 
Տրամադրման վճար
 Վարկի գումարի  0% 
Սպասարկման վճար
12-24 ամիս` 1.7%, 25-48 ամիս`1.75% (ամսական) վարկի մայր գումարի նկատմամբ
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման վճար
 15.000 ՀՀ դրամ 
Վարկի տրամադրման եղանակ
 Անկանխիկ 
Արտոնյալ ժամանակաշրջան
 Չի տրամադրվում

 
Զուգահեռ վարկեր / Փոխկապակցված անձանց տրամադրված վարկեր
Ընդհանուրը 3 զուգահեռ վարկ՝ բոլոր վարկերի հանրագումարը մինչև 4.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով: 

 
Վարկի ապահովվածություն
  •  Մինչև 500.000 ՀՀ դրամ վարկի դեպքում – մեկ երաշխավոր:
  • 501.000-2.000.000 ՀՀ դրամ վարկի դեպքում – երկու երաշխավոր:
  • 2.000.001-5.000.000 ՀՀ դրամ վարկի դեպքում – երեք երաշխավոր և/կամ անշարժ գույքի, փոխադրամիջոցի գրավ:
Երաշխավորողների տարիքը՝ 21-65 տարեկան:
Ցանկացած դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ՝ համապարտ երաշխավոր:
Բացակայության դեպքում համապարտ երաշխավորը կարող է փոխարինվել արտաքին՝ սուբսիդիար երաշխավորով:
Սուբսիդիար երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներն են`
տրամադրվող վարկի գումարին համադրելի կայուն եկամտի (աշխատավարձ, եկամուտների հաշվի քաղվածք,  ձեռնարկատիրություն, լիկվիդային սեփականություն, փոխադրամիջոց, անշարժ գույք) առկայություն և այլն: Յուրաքանչյուր մեկ երաշխավորը կարող է փոխարինվել` վարկի գումարի առնվազն 50%-ի ապահովմամբ անշարժ գույքով (լիկվիդային արժեք) և/կամ տրանսպորտային միջոցի գրավով (լիկվիդային արժեք): Հաճախորդի ձեռնարկատիրական (բիզնես) գործունեությունում առկա այլ անձանց մասնակցության առկայության դեպքում անկախ վարկի գումարի չափից, տվյալ մասնակցի երաշխավորությունը հանդիսանում է վարկի ապահովման պարտադիր պայման:
Անհրաժեշտության դեպքում վարկային կոմիտեի կողմից կարող է պահանջվել որպես լրացուցիչ ապահովվածության տարատեսակ՝ հավելյալ երաշխավորներ կամ գրավ: 
Վարկի վաղաժամկետ մարման պայմանները
Վարկառուն առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները:
Ընդ որում.
  • Վարկը վաղաժամկետ, ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները, սպասարկման վճարը, այլ վճարները(առկայության դեպքում) և վարկի մայր գումարը,
  •  Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում`
  • Գանձվում է վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ եթե կատարվող վճարումը գերազանցում է առաջիկա մարման ենթակա գումարի չափը, ապա այդ գերազանցող մասն ուղղվում է հետագա ամիսների վարկի մայր գումարի մարմանը:
  • Այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը, ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ`
1.պետական տուրք (առկայության դեպքում) 
2. տուժանքներ  
3.սպասարկման և այլ վճարներ 
4. տոկոսագումարներ  
5.մայր գումար
  • Վարկառուն իր ցանկությամբ կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները, սակայն այդ դեպքում անհրաժեշտ է կազմակերպությանը ներկայացնել գրավոր դիմում: 
Տուժանքներ և տոկոսներ
  •  Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու և/կամ մասնակի կատարելու  դեպքում` վարկառուն պարտավորվում է վարկատուին վճարել տուժանք՝
  • Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով,  առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝ 91 օրից սկսած տույժերը դադարեցվում են մինչև դատական գործի հարուցումը:
  • Դատարան դիմելու հաջորդ օրվանից սկսած`   օրական  տույժի հաշվեգրումը շարունակվում է մինչև 270 օր, որից հետո այն դադարում է:
  • Յուրաքանչյուր   ժամկետանց   օրվա համար ժամկետանց    (չվճարված) տոկոսագումարի նկատմամբ օրական  հաշվեգրվում է տույժ՝ 0.13%-ի չափով՝ առավելագույնը՝ 90 օր, որից հետո՝91 օրից սկսած տույժերը դադարեցվում են:
  • Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի վճարման ժամկետները խախտելու՝ (ժամանակացույցով սահանված կետանցի) դեպքում պայմանագրով նախատեսված վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց մասի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց մասի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ տարեկան 24 տոկոս (քսանչորս տոկոս) տոկոսադրույքի չափով:
  • Դատական կամ արտադատական կարգով գործընթացի պայմաններում  ևս  վարկի տոկոսների հաշվեգրումը շարունակվում է մինչև պայմանագրի ավարտը, որից հետո տոկոսների հաշվեգրումը շարունակվում է  վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ բանկային տոկոսի չափով:
  • Վարկառուի կողմից վարկի և տոկոսների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության և վճարված գումարների անբավարարության դեպքում, պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ` առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված վարկատուի ծախսերը, այնուհետև սպասարկման վճարները, հաշվեգրված տուժանքները, տոկոսները և վարկի մայր գումարը: 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
 1  Ֆիզիկական անձի դեպքում

  • Հաճախորդի անձնագիր/նույնականացման քարտ և սոց. քարտ
  • Երաշխավորների անձնագրեր/նույնականացման քարտեր և սոց. քարտ, ապահովվածության փաստաթղթեր
  • Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով)

 2  Իրավաբանական անձի դեպքում

  • Պետական ռեգիստրի վկայական (ներդիր)
  • Կանոնադրություն
  •  Հարկային կոդ՝ ՀՎՀՀ
  • Տնօրենի,բաժնետերերի անձնագրեր/նույնականացման քարտ և սոց. քարտ 
  • Վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններ
  • Լիազորված մարմնի որոշում վարկի համար դիմելու և (ընկերության գույքը որպես գրավ տրամադրելու) վերաբերյալ,
  • Երաշխավորների անձնագրեր/նույնականացման քարտեր և սոց. քարտ, եկամտի  կամ սեփականության վերաբերյալ փաստաթղթեր,
  •  Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով) 

3   Անհատ ձեռնարկատիրոջ  դեպքում
  • Պետական ռեգիստրի վկայական
  • Անհատ ձեռնարկատիրոջ և երաշխավորի անձնագիր/նույնականացման քարտ  և սոց. քարտ 
  • Ամուսնության վկայական (առկայության դեպքում)
  • Այլ փաստաթղթեր (Վարկային Կոմիտեի պահանջով): 
Վարկի տրամադրման ժամկետ
Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում,
իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: 


Վարկի մերժման գործոններ
  • Վարկի համար դիմելու պահին ժամկետանց պարտավորությունների`(վարկեր, երաշխավորություններ) առկայություն,
  • Վարկունակության անբավարար մակարդակ,
  • Գրավի և/կամ երաշխավորության բացակայություն,
  • Բացասական վարկային պատմություն,
  • Անբավարար եկամուտներ,
  • Այլ ռիսկեր: 
Վարկի տրամադրման դրական գործոններ
  • Դրական վարկային պատմության առկայություն,
  •  Վարկի համար դիմելու պահին  ժամկետանց  պարտավորությունների` (վարկեր, երաշխավորություններ) բացակայություն,
  •  Վարկունակության բավարար մակարդակ,
  • Գրավի և/կամ երաշխավորության առկայություն,
  • Սեփականության առկայություն,
  • Բավարար եկամուտներ,
  • Գործունեության թափանցիկություն: 
Վարկի մարման ժամանակացույց
Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ): 
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝
  •  ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ: 

  • Վարկառուն կարող է միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը, կնքմանը հաջորդող աշխատանքային յոթ օրվա ընթացքում (մտածելու ժամանակ) լուծելու դեպքում վճարում է վարկի գումարը օգտագործելու համար տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: 
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝
 «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ն 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն (քաղվածք):
Քաղվածքի տրամադրումը անվճար է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով:
 
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
  • Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված կանոնակարգ 8/05:
  • Անշարժ գույքի գրավադրմամբ տրվող վարկերի մասին տեղեկությունները կարող եք ստանալ նաև Ֆինանսներ բոլորի համար www.abcfinance.am ինտերնետային կայքի Ֆինանսական Օգնական համակարգից: 
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
  • Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ի կողմից:
Վարկատուն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանորեն փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում՝ (համաձայն ժամանակացույցի): 
  • Վարկառուիր և կամ երաշխավորի գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել եթե վերջիններս ժամանակին չկատարեն տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:
  • Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին:  Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության իրավունքի կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին     իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի ձևով կամ այն   իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով: Գրավի հաշվին    պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում  բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:
  • Վարկային    պարտավորությունները   չկատարելու   կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները հրապարակում է վարկային ռեգիստրում և ACRA վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը: Հաճախորդն իրավունք ունի ACRA վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ, անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը:  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հետագա վարկավորման գործընթացում:

Վարկերը ձևակերպվում են Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ի գրասենյակում կամ ներկայացուցչություններում: 
ՈՒշադրություն
 <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և հաճախորդի համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: 
Տեղեկատվություն Վարկային պատմության և ՍՔՈՐ գնահատականի մասին
 
Ի՞նչ է վարկային պատմությունը.
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական-վարկային պարտավորությունները:
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները):
Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2024 թվականի հուլիս ամսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2019 թվականի հուլիսից սկսած:
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՔՌԱ վարկային բյուրոյից յուրաքանչյուր տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալը անվճար է:
Կարող եք յուրաքանչյուր տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) ստանալ Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը կամ
 ԱՔՌԱ վարկային բյուրոյին  դրանք շտկելու նպատակով:
 
Ի՞նչ է ՍՔՈՐԸ.
Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։

Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ն վարկավորման գործընթացում կիրառում է ԱՔՌԱ ՍՊ3 ամբողջական զեկույցը, որի միջոցով հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ, նաև վերլուծվում է տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից` ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլ տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվությունները։ Ներքին վերլուծության ալգորիթմները հիմնված են մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։

Վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է`
Մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը/գումարը,
Հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը,
Նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը,
Ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը,
Նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին:
Ավելի մանրամասն կարող եք իմանալ անցնելով ստորև նշված հղումներով՝
abcfinance.am
acra.am 

Վարկի առցանց դիմում

Դիմեք վարկի համար և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հնարավորինս արագ:

Թարմացված է 05-12-2024 11:55