ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ Տեղեկացնում ենք, որ այս վարկատեսակը ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք (24%-ից բարձր) ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները:
Վարկի նպատակ |
|
Վարկառուի ռեզիդենտություն և գործունեություն | ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձ, ով կայուն եկամուտներ է ստանում իր գյուղատնտեսության գործունեությունից (բնակվում և առնվազն 3 ամիս անընդմեջ գյուղատնտեսական գործունեություն է ծավալում): Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի: |
Վարկի գումար | 301.000-4.000.000 ՀՀ դրամ |
Վարկի անվանական տոկոսադրույք | 0% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 42.57%-45.81% |
Ժամկետ | 12-48 ամիս, պայմանավորված հաճախորդի կողմից վճարման նախընտրելի օրով վարկի ժամկետը մինչև 45 օր տարբերությամբ կարող է շեղվել սահմանված ամիսների քանակից: |
Հաճախորդի տարիք | 21-65 տարեկան |
Տրամադրման վճար | Վարկի գումարի 0% |
Սպասարկման վճար | 12-24 ամիս` 1.8%, 25-48 ամիս` 1.85% (ամսական) վարկի մայր գումարի նկատմամբ |
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման վճար | 15.000 ՀՀ դրամ |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ |
Արտոնյալ ժամանակաշրջան | Չի տրամադրվում |
Զուգահեռ վարկեր / Փոխկապակցված անձանց տրամադրված վարկեր | Ընդհանուրը 3 զուգահեռ վարկ՝ բոլոր վարկերի հանրագումարը մինչև 4.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով: |
Վարկի ապահովվածություն |
Երաշխավորողների տարիքը՝ 21-65 տարեկան: Ցանկացած դեպքում երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ՝ համապարտ երաշխավոր: Բացակայության դեպքում համապարտ երաշխավորը կարող է փոխարինվել արտաքին՝ սուբսիդիար երաշխավորով: Սուբսիդիար երաշխավորին ներկայացվող նվազագույն պահանջներն են` տրամադրվող վարկի գումարին համադրելի կայուն եկամտի (աշխատավարձ, եկամուտների հաշվի քաղվածք, ձեռնարկատիրություն, լիկվիդային սեփականություն, փոխադրամիջոց, անշարժ գույք) առկայություն և այլն: Յուրաքանչյուր մեկ երաշխավորը կարող է փոխարինվել` վարկի գումարի առնվազն 50%-ի ապահովմամբ անշարժ գույքով (լիկվիդային արժեք) և/կամ տրանսպորտային միջոցի գրավով (լիկվիդային արժեք): Հաճախորդի ձեռնարկատիրական (բիզնես) գործունեությունում առկա այլ անձանց մասնակցության առկայության դեպքում անկախ վարկի գումարի չափից, տվյալ մասնակցի երաշխավորությունը հանդիսանում է վարկի ապահովման պարտադիր պայման: Անհրաժեշտության դեպքում վարկային կոմիտեի կողմից կարող է պահանջվել որպես լրացուցիչ ապահովվածության տարատեսակ՝ հավելյալ երաշխավորներ կամ գրավ: |
Վարկի վաղաժամկետ մարման պայմանները | Վարկառուն առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները: Ընդ որում.
1.պետական տուրք (առկայության դեպքում) 2. տուժանքներ 3.սպասարկման և այլ վճարներ 4. տոկոսագումարներ 5.մայր գումար
|
Տուժանքներ և տոկոսներ |
|
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ | 1 Ֆիզիկական անձի դեպքում
2 Իրավաբանական անձի դեպքում
3 Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում
|
Վարկի տրամադրման ժամկետ | Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: |
Վարկի մերժման գործոններ |
|
Վարկի տրամադրման դրական գործոններ |
|
Վարկի մարման ժամանակացույց | Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ): |
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ |
|
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ՝ | «Արֆին» ՈՒՎԿ ՍՊԸ–ն 30-օրյա պարբերականությամբ հաճախորդին կներկայացնի վարկային պայմանագրից բխող պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն (քաղվածք): Քաղվածքի տրամադրումը անվճար է: Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով: |
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ |
|
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ |
Վարկատուն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանորեն փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում՝ (համաձայն ժամանակացույցի):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հետագա վարկավորման գործընթացում: Վարկերը ձևակերպվում են Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ի գրասենյակում կամ ներկայացուցչություններու |
ՈՒշադրություն | <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>>` www.fininfo.am ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և հաճախորդի համար արդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: |
Տեղեկատվություն Վարկային պատմության և ՍՔՈՐ գնահատականի մասին | Ի՞նչ է վարկային պատմությունը. Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական-վարկային պարտավորությունները: Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները): Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2024 թվականի հուլիս ամսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2019 թվականի հուլիսից սկսած: Տեղեկացնում ենք նաև, որ ԱՔՌԱ վարկային բյուրոյից յուրաքանչյուր տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալը անվճար է: Կարող եք յուրաքանչյուր տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) ստանալ Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը կամ ԱՔՌԱ վարկային բյուրոյին դրանք շտկելու նպատակով: Ի՞նչ է ՍՔՈՐԸ. Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ն վարկավորման գործընթացում կիրառում է ԱՔՌԱ ՍՊ3 ամբողջական զեկույցը, որի միջոցով հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ, նաև վերլուծվում է տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից` ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլ տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվությունները։ Ներքին վերլուծության ալգորիթմները հիմնված են մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։ Վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է` Մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը/գումարը, Հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը, Նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը, Ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը, Նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին: Ավելի մանրամասն կարող եք իմանալ անցնելով ստորև նշված հղումներով՝ abcfinance.am acra.am |
Դիմեք վարկի համար և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հնարավորինս արագ:
Թարմացված է 05-12-2024 12:29