Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։
Արֆին ՈՒՎԿ ՍՊԸ-ն վարկավորման գործընթացում կիրառում է ԱՔՌԱ սքորինգային համակարգը, որտեղ հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ, նաև վերլուծվում է տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից` ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլ տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվությունները։ Սքորինգային ալգորիթմը հիմնված է մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։
ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է`
Մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը/գումարը,
Հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը,
Նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը,
Ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը,
Նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին:
Ավելի մանրամասն կարող եք իմանալ անցնելով ստորև նշված հղումներով՝
abcfinance.am acra.am